Եթե մենք նման որոշում կայացնենք և նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ․Արմեն Սարգսյան

Լուրեր

30.07.2026 | 11:47
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ Սահմանադրությունը փոխելու հետ կապված հարցն ու պատասխանը։

Իլյա Դորոնով – Ինչքան հասկանում եմ՝ Սահմանադրության հարցը, ես վերջերս եմ շփվել խորհրդարանի խոսնակի հետ, առաջնային չէ: Նա ասաց, որ մտածելու են այդ մասին…

– Թույլ տվեք ավարտել: Որևէ էական տարբերություն չի լինի, եթե մեկ ոչ հավասարակշռված համակարգը փոխարինենք մեկ այլ ոչ հավասարակշռված համակարգով: Ես կնախընտրեի վերադառնալ նախագահական համակարգի, շատ պարզ պատճառով. մեր հասարակությունը ապրել է Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում, ունեցել է երեք նախագահ, և նրա համար խորհրդարանական կառավարման համակարգի կոնցեպցիաները հասկանալը շատ դժվար է: Սակայն ամեն դեպքում՝ լինի նախագահական, թե խորհրդարանական, շատ կարևոր է կառավարման հավասարակշռումը: Երբ խոսում եմ Սահմանադրության փոփոխության մասին, ոչ մի դեպքում ինձ նկատի չունեմ: Եթե մենք ամեն դեպքում Սահմանադրությունը փոխենք, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի: Եթե մենք նման որոշում կայացնենք և նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլ՝ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ և լավ լինի, և երբ երկրում դժվարին ժամանակներ լինեն, շատ հստակ լինի, թե ով է պատասխանատվություն կրում, ով է որոշումներ կայացնում: Մենք ընտրություններ ունեցանք, Սահմանադրությունը չփոխեցինք: Ընտրությունների թեմայով քննարկում եմ ունեցել վարչապետի, ընդդիմադիր կուսակցությունների հետ, և դրանք տեղի ունեցան: Իսկ ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո: Փողոցում լարվածությունը կտրուկ նվազեց: Սակայն այսօր լարվածություն կա խորհրդարանականների միջև: Նորմալ է, որ լարվածությունը խորհրդարանում է, սակայն նորմալ չէ, երբ փողոցում էր: Ինձ համար՝ որպես երկրի նախագահ, համար շատ կարևոր է, որ փողոցում լարվածություն չլինի, որ լարվածություն չլինի բանակի և քաղաքական գործիչների միջև: Ինձ համար՝ որպես նախագահ, շատ կարևոր է, որ փողոցում լինի հանգիստ և կայուն վիճակ: Այսօր Երևանում փողոցները հանգիստ են և կայուն: Կշարունակվի՞արդյոք այդ հանդարտությունը, մշտապես: Ոչ: