«Սասնա ծռերը» մեծ հանրային աջակցություն ունեն, Հայաստանի իշխանությունները պետք է այդ մասին մտածեն. Ավետիք Իշխանյան

Լուրեր

15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
15.11.2024 | 20:14
Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
15.11.2024 | 20:11
Պուտինն ու Շոլցն առաջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր. Suddeutschen Zeitung
15.11.2024 | 20:00
Բա մե՛ր համբերության բաժակը ոնց է լցվել պարոն Փաշինյանի անհետևանք ելույթներից․ մի անգամ ասե՞լ է՝ բանակում մահերը կանխեք․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:51
Հիմարություն է մարդու հիմնարար ազատությունները չհարգող երկրներում COP-ի անցկացումը․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:44
ՀՀ նախագահը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
15.11.2024 | 19:33
Սամվել Բալասանյանի որդուն կալանավորելու որոշում է կայացվել
15.11.2024 | 19:30
Եթե շինարարություն, ապա «Տոտալի» և «Շինսթարի» հետ. մինչև 50% զեղչեր ԱՐԶՆԻ համայնքի նորաբաց սրահներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:26
Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 19:16
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հետ
15.11.2024 | 19:00
Ուկրաինան կպայքարի ՌԴ-ի ագրեսիայի դեմ․ Թրամփն ինչ էլ առաջարկի, հրադադարը չի հաջողվի․ Գարս Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:54
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը փոխանցվել են
15.11.2024 | 18:48
Ադրբեջանը բնապահպանության քողի ներքո փորձում է մաքրել իրականացրած էթնիկ զտումները․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:42
ՀՀ վարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր
Բոլորը

«Սասնա ծռերի» մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ նախօրեին արած հայտարարությունում որևէ նորություն չկա: Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ նկատելով նաև, որ դեսպանի հայտարարությունը ողջամիտ հայտարարություն է.«Որևէ ողջամիտ մարդ չի կարող ասել, որ պետք է ապստամբություն սկսել, զենք վերցնել և դրանով փոխել իշխանությունը: Հատկապես՝ դիվանագետն այդպիսի հայտարարություն չի անի»:

Հիշեցնենք՝ Ռիչարդ Միլսը մասնավորապես ասել է. «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և երբեք չի կարող հանդուրժվել: Ուստի՝ ոչ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում: Սրա հետ մեկտեղ, արդար դատաքննության իրավունքը պետք է իրացվի բոլոր մեղադրյալների համար»:

Ըստ իրավապաշտպանի՝ դեսպանի խոսքը վերաբերում է ոչ միայն «Սասնա ծռերին», այլ նաև տողատակում կարելի է տեսնել իշխանության կողմից բռնության գործադրմանն ուղղված ակնարկ: Իշխանյանը հիշեցրեց նախընտրական փուլում Ջրառատում տեղի ունեցած դեպքերը, «Էլեկտրիկ Երևանը», Սարի թաղում տեղի ունեացածը՝ նկատելով, որ անընդհատ իշխանությունների կողմից եղել են բռնություններ: Ապա առանձնացրեց, իր կարծիքով, կարևոր մի հարց՝ երբ Սարի թաղում տեղի ունեցածից հետո որոշ գործիչներ փորձում էին արդարացնել այն անհիմն բռնությունները, որոնք գործադրվել էին լրագրողների և ցուցարարների վրա:

«Ցուցարարների մեջ, իհարկե, կային մարդիկ, որոնք աջակցում էին «Սասնա ծռերին», երկրորդը՝ ցուցարարների մեծ մասը ոչ թե աջակցում էին Ծռերին, այլ պահանջում էին, որ հանգուցալուծումը լինի խաղաղ: Եվ հենց նրանց նկատմամբ իշխանությունը կիրառեց բռնություն»,- շեշտեց Իշխանյանը՝ հիշեցնելով նաև, թե ինչպես էին այդ օրերին հարյուրավոր քաղաքացիներ բերման ենթարկվում:

Հարցին, թե ուրիշ ի՞նչ խմբերի նկատի ունի Հայաստանում ԱՄՆ դեսպանը, երբ ասում է՝ նման խմբերի գործողություններն անընդունելի են համարում, Իշխանյանը դժվարացավ պատասխանել՝ նկատելով, որ այս պահին Հայաստանում չկան այնպիսի խմբեր, որոնք զինված ապստամբության կոչ են անում: «Այլ հարց է, որ «Սասնա ծռերի» նկատմամբ մեծ աջակցություն գոյություն ունի: Դա խնդիր է և Հայաստանի իշխանություններն այդ խնդրի մասին պետք է մտածեն, պետք է մտածեն, թե ինչո՞ւ տեղի ունեցավ «Սասնա ծռերի» ապստամբությունը, և ի՞նչն է պատճառը, որ նրանք այդքան մեծ աջակցություն ունեն: Սա Հայաստանի ամենալուրջ խնդիրն է, ժողովրդավարական, իրավական պետության մեջ քիչ հավանական է զինված ապստամբությունը, գրեթե անհնար է, և երկրորդը՝ եթե այդպիսի ապստամբության փորձ լինի, նրանք ընդհանրապես աջակցություն չեն ունենա»,- նշեց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներ անցկացնող «Հանուն Հայաստան պետության» ճակատի որոշ համակիրների կոչերին, որոնք պարունակում են բռնության էլեմենտներ, ապա Ավետիք Իշխանյանն ասաց՝ դա համարում է ճակատի բացթողումը:

«Պատահական մարդկանց ելույթ տալը շատ վտանգավոր է, որովհետև պատահական մարդիկ կարող է նաև սադրիչներ լինեն, բացի այդ, գուցե իսկապես այդպես մտածող մարդ գտնվի, որը ստվեր կգցի ճակատի վրա: Սակայն այդ ամենից եզրակացնել, որ ճակատը պատրաստ է զինված ապստամբության, սխալ է»,- եզրափակեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Շողիկ Գալստյան