Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման համար կայան են մատակարարվել որոշ սարքավորումներ

Լուրեր

05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 11:59
ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios
05.08.2026 | 11:50
Ինչո՞ւ եք 14 տարեկան երեխային տանջում, թողեք՝ մորը տեսնի․ Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:43
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.08.2026 | 11:40
«Բունուս» սուպերմարկետի գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել
05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում՝   մարտի 28-ին,  տեղի է  ունեցել հայ-ռուսական  hամատեղ համակարգող հանձնախմբի 6-րդ նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի  տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի գլխավորությամբ։

Նիստում քննարկվել են 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև առաջիկա տարիների անելիքները. սարքավորումների փոխարինման, արդիականացման աշխատանքների ծավալն ու ժամանակացույցը:

Կողմերն ընդգծել են կայանի մեքենայական սրահի արդիականացման աշխատանքների ընթացքի արդյունավետությունը, մասնավորապես նշվել է, որ արդեն կայան են մատակարարվել տուրբինները, տուրբոգեներատորները, բլոկային տրանսֆորմատորները և կոնդենսատորի մոդուլները: Արդիականացվել են վերանորոգման համար նախատեսված մեքենայական սրահի կռունկները, նախապատրաստվել է պլանային-նախազգուշական վերանորոգման ծրագիրը, որը կմեկնարկի 2018 թվականի հունիսից: Նշվել է, որ ապրիլի 14-ին կկանգնեցվի թիվ 4 տուրբոագրեգատը, կփոխարինվեն կոնդենսատորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը, թիվ 3 տուրբոագրեգատը, կարդիականացվի թիվ 3 տուրբինը, կփոխարինվեն  բարձր ճնշման գլանը, ցածր ճնշման գլանի ռոտորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը, ինչպես նաև  թիվ 3 տուրբոագրեգատի գեներատորը և գլխավոր տրանսֆորմատորը: Նախատեսվում է 2018 թ. ավարտել թիվ 1 հովացման  աշտարակի արդիականացման աշխատանքները։  

Անդրադարձ է եղել ՀԱԷԿ-ի աշխատակիցների և  ներգրավված մասնագետների  վերապատրաստման հարցերին: Նախատեսվում է, որ 2018թ.  հունիս-հուլիս ամիսներին կայանում  կաշխատեն կապալառու կազմակերպությունների  մոտ 600 աշխատակիցներ:

Քննարկվել են մարդասիրական ոլորտում համագործակցության և Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում կադրերի պատրաստման հարցերը:  Այդ համատեքստում  նշվել է, որ 2018 թ. մարտին Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ են ընդունվել  դիմորդներ Հայաստանից, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռուս մասնագետների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են կրթական միջոցառումներ:

Նիստի  ավարտին`  քննարկման  արդյունքներով  ստորագվել է արձանագրություն: