Չեմ բացառում`հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կապ ուներ Մեղրիի փոխանակման հետ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հոկտեմբերի 27-ի տարելիցին ԱԺ նախագահը և պատգամավորները խորհրդարանի բակում մասնակցեցին հիշատակի արարողության։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ։

«Ես գիտեմ, որ առանձնացված մաս գոյություն ունի քրեական գործից։ Ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել իմ անձնական կարծիքը, բայց կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները և այն հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես գիտեր, որ ընտրությունները այդ 22 տարվա ընթացքում կեղծվում էին, ինչպես որ գիտեր ամեն ինչ։ Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ՝ մենք բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական մակարդակում»,- նշեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հիմնական դերակատարները բացահայտված են, գտնվում են բանտում։ «Մենք այսօր խնդիր ունենք հասկանալու պատճառները, իմանալու՝ ովքեր են այն հիմնական դրդողները, մարդիկ, ովքեր այդ ամենից քաղաքական, գուցե նաև ոչ քաղաքական շահ են ունեցել: Իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի։ Եվ ես չեմ կարծում, որ իրավասու եմ հիմա բարձրաձայնել»: Սիմոնյանը հավելեց՝ ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի ետևում:

Ալեն Սիմոնյանն անդրադառնալով դիտարկամնը, որ Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի առնչության վերաբերյալ վարկած կա, նշեց. «Չի կարելի նման հայտարարություն անել, ասել, որ որևիցե երկիր մեղավոր է կամ առնչություն է ունեցել։ Հանրությունը կարող է տարբեր վարկածներ ունենալ։ Ես չեմ կարող մի բան ասել, որի հետ կապված ապացույց կամ հիմնավորում չկա»:

ԱԺ նախագահը չբացառեց, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կապ ուներ Մեղրիի փոխանակման հետ: «Չեմ բացառում, որ այսօրվա իրավիճակը՝ կապված պատերազմի հետ, սկսվել է հենց 1999թ. հոկտեմբերի 27-ին… Թափանիվը դեռ պտտվում է»,- նշեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: