Պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Վանաձորի նախկին քաղաքապետի գործը դատարանում է

Լուրեր

18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
Բոլորը

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի գործը վարույթ է ընդունվել․ այն կքննի ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

1999-2016 թվականների ընթացքում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2003թ. կազմակերպել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ հասցեի 1.900 քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել մրցույթին մասնակցության իրավունք չունեցող նրա եղբայրը. տարածքը վարձակալությամբ տրամադրվել է վերջինիս ՍՊ ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:

Բացի այդ, 2004թ. փետրվարի 16-ին, 3.845.400 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի հասցեում գտնվող 850.0 քմ մակերեսով կառույցը 371.620 ՀՀ դրամի դիմաց գրանցվել է որպես որդու սեփականության իրավունք, արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:

Քննությամբ պարզվել է, որ 2002-2006 թթ. ընթացքում համայնքի ղեկավարը նույն քաղաքի տարբեր հասցեներում գտնվող՝ տարբեր մակերեսներով տարածքները գրանցել է որպես իր հարազատների սեփականություն, որի հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /4 դրվագ/, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Նշենք, որ Սամվել Դարբինյանի որդին՝ Աղասի Դարբինյանը, 2018-ին նախագահի հրամանագրով 3 տարի ժամկետով նշանակվել էր ՀՀ վարչական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ այժմ Վարչական դատարանի դատավոր է։

Ռոզա Վարդանյան