Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է մայրաքաղաքը Բաքվից Ակնա տեղափոխել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է Ադրբեջանի մայրաքաղաքը տեղափոխել Արցախի գրավյալ Ակնա քաղաք։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Շրջաններում աշխատատեղերի բացակայությունը, ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների մեծ մասի՝ Բաքվում տեղակայումը հանգեցնում են նրան, որ մարդիկ մայրաքաղաք են գալիս։ Բացի այդ, երկրի տրանսպորտային միջոցների 72%-ը գտնվում է Բաքվում, ինչը հանգեցնում է մեծաթիվ խցանումների։ Այս ամենը կրկին արդիականացնում է մայրաքաղաքի տեղափոխման հարցը»,- ասել է պատգամավորը։

Հասանգուլիևը հավելել է, որ տարբեր ժամանակներում մայրաքաղաքի տեղափոխման թեման բազմիցս է բարձրացվել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների կողմից։
«Բայց բոլորը գիտեն, որ մայրաքաղաքը տեղափոխելը ծախսատար գործընթաց է։ Ուստի առաջարկում եմ այն տեղափոխել Աղդամ (Ակնա)։ Աղդամը վերակառուցվում է։ Որպես «կանաչ քաղաք»՝ այն կհամապատասխանի ժամանակակից բոլոր պահանջներին։ Եվ կարելի է 150-200 հազար բնակչությամբ քաղաք կառուցել»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա կարծիք է հայտնել, որ Բաքուն որպես մայրաքաղաք հարմար չէ թե՛ կլիմայի, թե՛ անվտանգության հետ կապված հարցերի պատճառով։

«Բաքուն չափազանց ծանրաբեռնված է, այստեղ արդեն անհնար է տեղաշարժվել։ Պետական կառույցների մի մասը կարելի է այստեղ թողնել, իսկ Միլլի Մեջլիսի վարչական շենքերը, նախագահի աշխատակազմը տեղափոխել Աղդամ։ Դա շահեկան է ինչպես անվտանգության, այնպես էլ Ղարաբաղը շուտափույթ բնակեցնելու տեսանկյունից»,- հավելել է Հասանգուլիևը։