Պուտինի ասածին մոտ են գաղտնի քարտեզները՝ 1920-ականներին ռուսական ԳՇ-ի պատրաստած․ դրանք ՀՀ-ում ոչ ոք չի տեսել․ Ռուբեն Գալչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
14.05.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:53
Մեսիի դուբլը «Ինտեր Մայամիին» հաղթանակ է պարգևել գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 10:50
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են․ կան ձերբակալվածներ
14.05.2026 | 10:47
Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին
14.05.2026 | 10:44
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսները ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Շուրջ մեկ տարի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում անելու հարցն է քննարկվում։ Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց ՀՀ-ին և Ադրբեջանին՝ սահմանազատման գնալ ռուսական բանակի Գլխավոր շտաբում եղած քարտեզներով, որոնցով բաժանվել են միութենական պետությունները։ Ի՞նչ ռիսկեր կան, ի՞նչ է սպասվում։ Factor TVն զրուցել է քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանի հետ։

-Պարո՛ն Գալչյան, «Ալիք Մեդիա» լրատվամիջոցը հղում է արել դիվանագիտական աղբյուրի՝ հայտնելով, թե նոյեմբերի 9-ին Մոսկվայում փաստաթուղթ է ստորագրվելու, և հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա տեղի կունենա, թե ոչ՝ կտեսնենք, բայց եկեք խոսենք քարտեզներից, մասնավորապես՝ ի՞նչ է իրենից ենթադրում 1920-ականների քարտեզը, ի՞նչ բաժանումներ կան։

-Մի հետաքրքիր բան կա՝ երբ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն անպայման պետք է մաս կազմի այդ քարտեզագրմանը՝ նշելով, որ այն քարտեզները, որ կան ռուսական Գլխավոր շտաբում, ուրիշը չունի այդ քարտեզները։ Դա ինձ մղում է այն բանին, որ դրանք 1920-ականներին Գլխավոր շտաբի պատրաստած գաղտնի քարտեզներն են, որոնք մինչև հիմա ոչ ոք չի տեսել Հայաստանում, և մենք չգիտենք՝ դրանք ինչ են։ Բայց դրանից հետո՝ 1929, 1959, 1969 թվականներին, Գլխավոր շտաբը հրատարակել է քարտեզներ, որոնք փոքրիկ փոփոխությունների են ենթարկվել, և նույնը շարունակվել է 1970, 1973, 1980-ական թվականներին՝ մաս-մաս են դրանք հրատարակվել։ Գլխավոր շտաբի հրատարակած քարտեզները գաղտնի են, բայց այդ գաղտնի քարտեզներից ունի մեր Պաշտպանության նախարարությունը, նույնիսկ վավերացված է երկու կողմից՝ Հայաստանի և Ադրբեջանի կնիքներն ունեն այդ քարտեզները։ Ես դրանք իրենց մոտ տեսել եմ, բայց այդ քարտեզները նույնպես կոչվում են գաղտնիմ և ամեն մարդ չի կարող տեսնել։ Ինձ էլ իրավունք չի տրվել այդ քարտեզները տեսնել, ես դրանք ի միջի այլոց եմ տեսել։

-Այն քարտեզը, որ ինչպես Դուք եք նշում՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են, ո՞ր թվականների է։

-Քարտեզների տպագրությունը գրված է՝ «1953 թվականի հետազոտություն, քարտեզագրություն», բայց տպագրվել է 1971-ից մինչև 1984 թվականը։ Բայց հետաքրքիրն ինչ է՝ այդ գաղտնի քարտեզները հասանելի են ինտերնետում։ Երբ նախագահ Պուտինն ասում է՝ միայն իրենք ունեն, բոլորի ձեռքին այսօր եղած քարտեզը չի, որը կարող են գաղտնիության վավերացում ունեցող մարդիկ տեսնել, այդ քարտեզը չի, որ ինտերնետում է դրված։ Դա ուրիշ քարտեզ է, որը մենք չենք տեսել։ Քանի դեռ այդ քարտեզը չերևա, չտեսնենք՝ ինչ է, մենք չենք կարող վերջնական կարծիք հայտնել։ Այստեղ իմ ցուցադրած քարտեզը 1926 թվականին Մոսկվայում է տպված, վերցված է խորհրդային առաջին մեծ հանրագիտարանից, որը տպագրվեց 1926 թվականին և 30-ից ավելի հատորների տպագրությունները շարունակվեցին մինչև 1930-ականներ։ Այս քարտեզն այդ գրքից՝ երրորդ հատորից է վերցված։ Եվ քանի որ հանրագիտարանում է հրապարակվել քարտեզը, անպայման պետք է պետական վավերացում ունեցած լինի։ ԽՍՀՄ-ում ոչ մի քարտեզ առանց պետական վավերացման հնարավոր չէր տպել։

-Այսինքն՝ մեծ հանրագիտարանում տպված 1926 թվականի այս քարտեզը պետք է ունենա՞ր խորհրդային հանրապետությունների վավերացումը՝ Հայաստանի և Ադրբեջանի։

-Ո՛չ հանրապետությունների, այլ կենտրոնական մի քանի նախարարությունների վավերացումը։ Եթե Հայաստանում հայերենով էր տպագրվում, այո՛, երեք նախարարություններ պիտի դրանք վավերացնեին։ Այս քարտեզն է մոտ այն իրականությանը, որի մասին պարոն Պուտինն է ասում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան