ՌԴ-ն պարտադրում է ՀՀ-ին՝ գնալ սահմանազատման իր կամքով․ պատերազմը շարունակվում է․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հետ

-Պարո՛ն Արզումանյան, Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր ժամանել է Ֆիզուլի, ուր օդանավակայան են գործարկել, ավտոճանապարհներ են բացել։ Շուշի այցի ժամանակ Ալիևի հետ ընդունել էին հռչակագիր, որով պարտավորվել էին նաև պաշտպանել միմյանց երրորդ կողմի հարձակումներից։ Որո՞նք են այն գործիքները, որոնցով ՀՀ-ն կկարողանա դիմակայել այս տանդեմին։

-Պետք է հասկանալ, որ «Շուշիի հռչակագիր» կոչվածը մեծ թուղթ է, մեծ ստորագրություն և համաձայնություն։ Դա Թուրքիային և Ադրբեջանին դարձնում է ռազմական դաշնակիցներ։ Բայց առաջինը պետք է հասկանալ, որ Շուշիում ստորագրված հռչակագիրը աշխարհաքաղաքական բնույթ ունի։ Փաստորեն, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնվել են, որ շարունակելու են հետո թուրքական ուժի պրոյեկտումը տարածաշրջանում, իրենց շահերը դուրս են գալիս Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներից։ Այսօր, երբ Էրդողանը գալիս է Ֆիզուլիում օդանավակայան բացելու, նա ցույց է տալիս, որ այդ դաշինքը լուծում է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիր, այլ նաև այդ երկու երկրներն իրենց առջև դնում են հաջորդ քայլերը, հաջորդ խնդիրները։ Ֆիզուլիի օդանավակայանը կատարելու է ուրիշ խնդիր, ոչ թե այն, ինչ արդեն իրենք վերցրել են։ Թուրք-ադրբեջանական հարաբերությունները ոչ միայն պաշտպանողական են, այլ նաև հարձակվողական։ Պատրաստվում են հարձակվելու․ հայկական կողմը պետք է լավ հասկանա, որ Արցախյան պատերազմի շուրջ սկսված պրոցեսները չեն ավարտվել։

-Պուտինը հայտարարում է, որ առանց ՌԴ-ի ոչինչ անել հնարավոր չէ։ Նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ապաշրջափակման պրոցեսները, որ ՌԴ Գլխավոր շտաբում են քարտեզները, որոնցով պետք է առաջնորդվել։ Ես ԱԳՆ-ի հաղորդագրությունում նկատեցի այսպիսի նշում, որ սահմանազատման, ապաշրջափակման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը: Սա պատասխա՞ն էր Պուտինին։

-Պուտինը Ռուսաստանի կարծիքը ներկայացրեց, դա նույնպես պատերազմի շարունակությունն է։ Պատերազմի վիճակում խոսել դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին անհնար է, դիվանագիտական նման պրոցեսները սկսվում են 5 տարի հետո, երբ պատերազմը վերջանում է և տարածաշրջանը հանգստանում է։ Տարիներ ի վեր այդ պրոցեսը գնում է, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանն այդ պրոցեսը չի վերջացրել Ճապոնիայի հետ, դրա համար, երբ քեզ պարտադրում են ընդունել քարտեզներ և սահմաններ, դա պարտադրանք է։ Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել հայկական պետությանը։ Դա պատերազմի շարունակությունն է և սահմանումը, այստեղ խաղաղություն չկա։ Արդյո՞ք Հայաստանի կողմը, վերնախավը, պետականությունը կընդունի նման մոտեցումը, կադապտացվի, կնահաջնի այս ճնշման տակ, դժվար է ասել։

-Սահմանազատում անելն արդյո՞ք նշանակում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և, կոնկրետ հարցնեմ, սահմանազատումով ՀՀ-ն հրաժարվո՞ւմ է Արցախից։

-Չեմ կարող ասել, որովհետև ես չեմ լսել իշխող քաղաքական վերնախավի կողմից՝ որն է նրանց «կարմիր գիծը» Արցախի հարցում։ Իրենք չեն խոսում դրա մասին։ Որպես քաղաքացի՝ ինձ համար հասկանալի է, որ Արցախը «կարմիր գիծ» է, հայ ժողովրդի մեծ մասի համար ևս դա «կարմիր գիծ» է, որ իրավունք չունենք կորցնել Արցախը, բայց արդյո՞ք Հայաստանի այսօրվա իշխանությունները ևս մտածում են այդպես, ես չեմ կարող ասել։ Արդյո՞ք իրենք մտածում են, որ ՀՀ-ն կարող է գոյատևել առանց Արցախի, այդ հարցերը պետք է տալ իշխող վերնախավին։ Իրենք չեն խոսում, և մենք ունենք իրավունք մտածել բացասականը, որ պատրաստվում են դրան, և պիտի իշխանությունը համոզի հասարակությանը, որ՝ ոչ։ Ոնց ԱԳՆ-ն խոսեց, որ Մոսկվայում ստորագրություններ չեն սպասվում, ՀՀ վարչապետը, իշխող ուժը պիտի հստակ ասեն՝ սրանք են մեր «կարմիր գծերը» և դրանց չենք գնալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան