Ասիայում 2020 թվականը եղել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգը․ The Guardian

Լուրեր

25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
Բոլորը

Ասիայում 2020 թվականը դարձել է ամենաշոգ տարին, որտեղ բարձր ջերմաստիճանը նպաստել է բնական աղետներին և լուրջ տնտեսական կորուստների հանգեցրել, որոնք էլ լրջորեն ազդել են տարածաշրջանի զարգացման վրա, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) զեկույցը:

Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին ընդառաջ, որը պետք է մեկնարկի հոկտեմբերի 31-ին բրիտանական Գլազգոյում:

Զեկույցի համաձայն՝ միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,39°C-ով՝ 1981-2010 թվականների միջինի համեմատ: Տարածաշրջանի բոլոր մասերում գրանցվել է +38 աստիճան, մասնավորապես՝ Ռուսաստանի Վերխոյանսկում, որն Արկտիկական շրջանից հյուսիս նախկինում գրանցված ամենաբարձր հայտնի ջերմաստիճանն է:

«2020 թվականին Ասիայում եղանակային աղետները և կլիմայի փոփոխությունը հազարավոր կյանքեր է խլել, միլիոնավոր մարդիկ լքել են իրենց տները, միլիարդավոր դոլարների կորուստներ կրել՝ լուրջ վնաս հասցնելով ենթակառուցվածքներին և էկոհամակարգերին»,- ասվում է WMO զեկույցում:

Կառույցի տվյալներով՝ արդյունքում բացարձակ թվով ամենամեծ տնտեսական կորուստները կրել է Չինաստանը՝ 238 միլիարդ դոլար, որին հաջորդում են Հնդկաստանը՝ 87 միլիարդ դոլար, Ճապոնիան՝ 83 միլիարդ դոլար, Հարավային Կորեան՝ 24 միլիարդ դոլար։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկրների տնտեսության չափը, Տաջիկստանն ամենաշատն է տուժել։ Նրա կորուստները կազմում են երկրի ՀՆԱ-ի 7,9%-ը, Կամբոջայինը՝ 5,9%-ը և Լաոսինը՝ 5,8%-ը:

Կանխատեսվում է, որ ջերմաստիճանի և խոնավության բարձրացումը կհանգեցնի մայրցամաքում բացօթյա աշխատանքի ժամանակի իրական կորստի, որը կարող է արժենալ միլիարդավոր դոլարներ: Զեկույցի համաձայն՝ 2020 թվականին ջրհեղեղներից ու փոթորիկներից Ասիայում տուժել է 50 միլիոն մարդ, իսկ ավելի քան 5000 մարդ զոհվել է:

Միևնույն ժամանակ, 2020 թվականին Հնդկական, Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում ջրի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է ռեկորդային մակարդակի․ Ասիայի շրջակայքի ջրի մակերեսը ավելի շատ է տաքացել, քան ամբողջ աշխարհում: Արաբական ծովում և մասամբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում ջերմաստիճանի բարձրացումը միջինից երեք անգամ ավելին է եղել։

Բացի այդ, արձանագրվել է լեռնային սառցադաշտերի նվազում։ Փորձագետները կարծում են, որ դրանց զանգվածը մինչև 2050 թվականը կկրճատվի մինչև 40 տոկոսի՝ ազդելով տարածաշրջանի 750 միլիոն բնակչի կենսակերպի վրա։

Տաթև Ֆռանգյան