Համահայկական հիմնադրամը չի հրապարակել հաշվետվության և աուդիտի արդյունքները․ տարակուսելի է. Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

«Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ պատերազմի օրերին համազգային դրամահավաք իրականացվեց, իսկ հետագայում պարզվեց, որ շուրջ 52 միլիարդը փոխանցվել է պետական բյուջե:

«Հանրության շրջանում այս դրամահավաքն աչքի էր ընկնում նրանով, որ փոքր ծավալ կազմող հանգանակությունները շատ մեծ տեսակարար կշիռ էին կազմում, փաստացի, սա մեր բոլոր բարեկամների համար տարակուսելի արձագանք գտավ», – ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի ստեղծումը միտված է՝ ցրելու օդում կախված լուրը, ըստ որոնց՝ պետական բյուջե փոխանցված այս գումարները ծախսվել են ոչ արդյունավետ:

Մամիջանյանն ընդգծեց, որ հիմանդրամի կայքում զետեղված չէ հաշվետվության ու աուդիտի արդյունքների հրապարակումը:

«Սրա չհրապարակումը ինձ համար տարակուսելի է, տարակուսելի է նաև այն փաստը, որ այս աուդիտը եղավ ոչ թե արտահերթ, այլ՝ հերթական: Կարծում եմ՝ դուք ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք, երբ իմ հարցին ի պատասխան՝ ինքն ասաց, որ որևէ խնդիր չկա ու քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ որևէ խնդիր չի տեսնում: Եթե, նույնիսկ, ՔՊ-ն, որպես մեծամասնություն, չներկայացնի իր անդամներին հանձնաժողովի անդամությանը՝ այդպիսով տորպեդահարելով քննիչ հանձնաժողովի աշխատանքը, այդ հանձնաժողովը, միևնույն է, ստեղծված է օրենքի պահանջով»,- նշեց Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: