Սրիկայություն է մտածված վարկաբեկել այս հիմնադրամը․ Վիգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի հերթական նիստում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և նշեց, որ այժմ քննարկվելու է քննիչ հանձնաժողովի անդամների թվի վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Ես ունեմ կապեր Սփյուռքում, և իմ ընկերները ամիսներ տևող անհանգստություն են հայտնում, որ մտածված քաղաքականություն է վարվում վարկաբեկելու «Հայաստան» հիմնադրամը, և անվստահություն են սերմանում, որ չարժե հիմնադրամին գումարներ փոխանցել, քանի որ այն չարաշահվում է»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և ընդգծեց՝ այ սա ես համարում եմ սրիկայություն:

Նրա խոսքով՝ ընդդիմության խնդիրն է խոշորացույցի տակ վերցնել իշխանությանը և գտնել ու մատնանշել թերությունները. «Դա ես ողջունում եմ, դա ընդդիմության շատ օգտակար առաքելություններից մեկն է, բայց թացը չորի հետ խառնել…»:

«Պակաս սրիկայություն չէ, երբ պաշտոնական պատվիրակությունը լինում է արտասահմանում, և այնտեղ ցուցադրվում է արհամարհանք այդ պետության պատվիրակության հանդեպ՝ կազմակերպելով, ներողություն այդ բառի համար, դեբոշներ, մինչդեռ կարելի է ընդունելություն խնդրել, պահանջներ ներկայացնել»,- հավելեց Խաչատրյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ հանձնաժողովը ընդդիմության մենաշնորհը չէ: «Բոլորով կմասնակցենք, կհամոզվենք, սխալներ կլինեն՝ պատասխանատվության կկանչենք, սխալներ չենք հայտնաբերի՝ կհասկանանք, որ սրիկայություն չի կարելի անել: Այնպես որ սրիկայության մասին խոսելիս մի քիչ զգույշ եղեք»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: