Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ անվտանգության աշխատակիցները Գեղամ Մանուկյանին հեռացրին ԱԺ ամբիոնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.01.2026 | 16:10
Շրջակա միջավայրի նախարարն ասուլիսին ներկայացել է COP17-ի պաշտոնական տարբերանշանով
26.01.2026 | 16:00
Ով է 2025-ին Հայաստանի խոշոր հարկատուների չեմպիոնը
26.01.2026 | 15:51
Խորհրդարանում հյուրընկալվել է Բուլղարիայի պատվիրակությունը
26.01.2026 | 15:42
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազություն
26.01.2026 | 15:31
ԵՄ խորհուրդը հաստատել է 2027 թվականից ռուսական գազի ներմուծման արգելքը
26.01.2026 | 15:30
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ում հետ է ցանկանում մենամարտել UFC-ում
26.01.2026 | 15:22
Բացահայտվել է Կոշ գյուղում կատարված գողությունը
26.01.2026 | 15:11
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
26.01.2026 | 15:05
Ալեն Սիմոնյանը բլոգերի է դատի տվել // Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունը․ ԼՈՒՐԵՐ
26.01.2026 | 15:02
Իրանցի պատգամավորն ամերիկացի զինվորներին կոչ է արել «հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին»
26.01.2026 | 14:53
Գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը
26.01.2026 | 14:45
ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը 2025-ին աճել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 14:36
Այն նվիրված է Զանգեզուրին. Կոբախիձեն՝ Հայաստան ու Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին
26.01.2026 | 14:28
Լրագրողների դեմ նվաստացուցիչ մոտեցումներով աչքի են ընկել ԱԺ նախագահը, ՔՊ-ականներ,Գյումրիի քաղաքապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 14:26
Անդրե Կալիզիրն ավարտել է կարիերան
Բոլորը

«Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախը ուրացողը դավաճան է. Արցախի ուրացումը դավաճանություն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ քիչ առաջ ելույթ ունեցողը լրատվամիջոցների առաջ ուրացել է Արցախը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց՝ նշելով. «Այստեղ կան էթիկայի կանոններ, չխախտե՛ք: Դուք ինչ-որ մեկին քիչ առաջ մեղադրում էիք Արցախը ուրանալու մեջ, անո՛ւն տվեք, պարո՛ն Մանուկյան»:

«Ես հիմա բառացի կբերեմ Վիգեն Խաչատրյանի խոսքը, դրանից հետո պարզ կդառնա՝ով է»,- նշեց Մանուկյանը:

«Այսինքն՝ Դուք Վիգեն Խաչատրյանին դավաճա՞ն եք համարում»,- նշեց Ռուբինյանը և հրահանգեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը:

Ռուբինյանը հորդորեց, որ Մանուկյանը զբաղեցնի իր տեղը, ընդդիմադիր պատգամավորը հրաժարվեց: ԱԺ փոխնախագահը դահլիճ հրավիրեց Ազգային անվտանգության աշխատակիցներին՝ ԱԺ ամբիոնի մոտից հեռացնելու Մանուկյանին:

Մանրամասները՝ տեսանյութում: