Փոփոխություններ՝ շենգենյան վիզայի դիմումների հանձնման կարգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

Ապրիլի 3-ից Գերմանիայի դեսպանությունը այլևս չի ընդունելու դիմումներ շենգենյան վիզայի համար: Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար Շենգենյան վիզայի դիմումները կընդունվեն առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Դեսպանը պարզաբանեց նաև, որ խոսքը վերաբերում է բացառապես շենգենյան վիզաների դիմումների ընդունմանը: Ազգային վիզաների դիմումների և այլ հյուպատոսական հարցերի հետ կապված խնդիրները շարունակելու են մնալ բացառապես դեսպանության գործառույթը:

Մաթիաս Քիսլերը նշեց, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունն ապագայում այդ ծառայությունները մատուցելու է ընդհանուր առմամբ 21 կենտրոններում. «Այս պատվիրակումը գործառույթների միայն Հայաստանին չեն վերաբերում, կան մի շարք երկրներ, որտեղ սա տեղի է ունեցել, և մենք լավ փորձ ունենք այն երկրներում որտեղ դա տեղի է ունեցել: Հայտարարությունը, թե ինչ կազմակերպություններ են ընտրվելու այս գործառույթն իրականացնելու համար տեղի է ունենել մի շարք երկրների խմբի համար, ոչ թե առանձին երկրի մասով: Հարավային Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանի համար հաղթող է ճանաչվել «ՎիզաՄետրիկ» կազմակերպությունը»:

Դեսպանը տեղեկացրեց, որ 2017 թվականին Երևանում Գերմանիայի դեսպանությունը ստացել է շուրջ 15. 200 շենգենյան վիզայի դիմումներ և տրամադրել շուրջ 14.000 վիզա, մերժումները կազմել են 7.8 տոկոս: Դրանցից շուրջ 24 տոկոսը եղել են 1-ից 5 տարի ժամկետով վիզաներ:

«Այն, ինչի մենք հասել ենք վերջին տարիների ընթացքում, այդ միտումները շարունակելու ենք պահպանել: Մենք ջանում ենք հնարավորինս շատ հայտատուների տրամադրել մեկ տարվա և ավելի ժամկետով վիզաներ, այս պահին այդ չափաբաժինը կազմում է 24 տոկոս, այսինքն՝ յուրաքանչյուր չորրորդը ստանում է մեկ տարի և ավելի ժամկետով վիզա»,- ասաց նա:

Դեսպանության վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդն էլ իր հերթին շեշտեց, որ դիմումների ընդունումն առանձին կազմակերպություններին փոխանցելը շատ երկրներում է կիրառվում: Ըստ նրա՝ նման գործեալոճի հիմնական նպատակը արտադրողականության աճն է: Որպես առավելություն բանախոսն առանձնացրեց դիմումների քննության սպասելաժամանակի կրճատումը, որը գործող 6 շաբաթվա փոխարեն առաջիկայում հնարավոր կլինի քննել 48 ժամվա ընթացքում:

«Այս փոփոխության շնորհիվ մենք կկարողանանք կենտրոնանալ մեր բուն իրավասության վրա, այն է՝ քննել և որոշումներ կայացնել այդ վիզայի դիմումների կապակցությամբ: Լավագույն դեպքում մենք կկարողանանք մինչ օրս քննության առնված հայտերի քանակը կրկնապատկել: Մենք ակնկալում ենք, որ նաև տեղի կունենա դիմումատուներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացում: Տեխնիկական հնարավորությունների շնորհիվ հնարավոր կլինի առցանց հետևել դիմումի ընթացքին, անձնագրի վերադարձը հնարավոր կլինի նաև փոստային ճանապարհով: Եվ այդ առաձնին կազմակերպության միջոցով հնարավոր կլինի նաև այլ ծառայություններից օգտվել, որոնք վճարովի կլինեն: Օրինակ՝ պատճենահանումներ, թարգմանություններ և այլն»,- ներկայացրեց նա:

Այդ փոփոխությունը ներառում է շենգենյան վիզայի համար դիմումների և փաստաթղթերի ընդունման, փոխանցման և վերադարձման ամբողջ գործընթացը: Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձելու է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ ՀՀ դրամով:

 Ի դեպ, լրագրողները հետաքրքրվեցին՝ հավաստի՞ են արդյոք տեղեկությունները, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը թուրքական ծագում ունի:

Հնչած հարցին պատասխանեց դեսպանը՝ հաստատելով, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում:

«Այս ընկերությունը երկարամյա փորձ ունի, որպես այդպիսի առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություն: Այս կազմակերպությունը մասնակցել է հայտարարված միջազգային մրցույթին և շահել է: Մրցույթի արդյունքների ամփոփման գործում դեր չի խաղաացել, թե որ երկրից է այդ ընկերությունը, ընտրությունը կատարվել է օբյեկտիվության սկզբունքներով»,- ասաց նա:

Հավելենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «ՎիզաՄետրիկ» ընկերության հետ երեք տարվա պայմանագիր է կնքել և բողոքներ ստանալու պարագայում դրանք կներկայացվեն տվյալ կազմակերպություն՝ լուծում տալու համար:

 

Շողիկ Գալստյան