Ադրբեջանը դիմել է Google Maps-ին՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանը դիմել է Google ընկերությանը՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, սխալ են արտացոլված Google Maps-ում։ Այս մասին «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է երկրի Մշակույթի նախարարությանն առընթեր մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Ազադ Ջաֆարլին։

Համաշխարհային քարտեզագրման վիրտուալ ծառայությունում օգտագործվում են Արցախում գտնվող բնակավայրերի և պատմական հուշարձանների հայկական անվանումները, ինչը դուր չի գալիս Ադրբեջանին՝ չնայած Արցախի մի մասը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

«Հանրահայտ Google Maps-ում բոլոր անվանումներն ադրբեջաներեն տարբեերակով փոխարինելու համար ժամանակ է պետք։ Մենք անում ենք հնարավորը, որ կարճ ժամանակում Ղարաբաղի բոլոր տեղանքներն ու հուշարձանները թարգմանվեն մեր լեզվով, որ չշփոթվեն ո՛չ մեր, ո՛չ արտասահմանցիների կողմից։ Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին։ Ցավոք, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Մենք հիմա բանակցություններ ենք վարում Google Maps-ի մշակողների հետ։ Որքան ժամանակ այն կպահանջի՝ հայտնի չէ»,- ասել է Ջաֆարլին։

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահանջում են Google Maps-ում փոխել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի երկլեզու անունները և միայն ադրբեջաներեն տարբերակը թողնել։ Այս խնդրով նույնիսկ զբաղվում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ամիսներ առաջ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան իր հերթին էր ասել, որ կա Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի երկակի անվանումների խնդիր։

«ԱԳՆ-ն երկար տարիներ Google-ին և այլ առցանց ռեսուրսների հղում է գրավոր բողոքներ՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի քարտեզներում օտար անվանումներ ու այբուբեն օգտագործել։ Մեր ջանքերը միշտ չէ, որ օգուտ են բերում, քանի որ Google-ը ոչ կառավարական կազմակերպություն է»,- նշել էր Աբդուլլաևան։

Էմմա Չոբանյան