Միջազգային համագործակցություն. ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև

Լուրեր

19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:22
Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով
19.05.2026 | 16:18
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 16:13
«Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:04
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider
19.05.2026 | 15:55
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի փաթեթին
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ:

Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի ռեժիմ ունի Կենտրոնական և Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի հետ: Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

Համաձայնագրի կնքումը կնպաստի Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացմանը` երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների, քաղաքացիների փոխայցելությունների խթանման, զբոսաշրջության և միմյանց մասին ճանաչողության բարձրացման միջոցով։ Համաձայնագրի նպատակն է յուրաքանչյուր կողմի պետության՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամկետով: