Հայաստանի հողագործության վիճակը՝ պաշտոնական թվերով

Լուրեր

13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թվականի ամփոփված տվյալներից պարզ է դառնում, որ 2016 թ. համեմատ Հայաստանում հողագործությունն էական անկում է ապրել։ Այս ամենն արտացոլված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվությունում։ Ըստ այդմ, 2017 թվականի արդյունքներով հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածքները Հայաստանում կազմել են 155 հազար 247 հեկտար, սա այն դեպքում, երբ նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 198 հազար 148 հեկտար։ Այսինքն՝ հացահատիկային և հատիկաընդեղենային ցանքատարածքները մեկ տարվա կտրվածքով նվազել են 42 հազար 901 հեկտարով։ Կարտոֆիլի ցանքատարածքները մեկ տարում նվազել են 3 հազար 535 հեկտարով՝ 28 հազար 872 հեկտարից հասնելով 25 հազար 337-ի։ Բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները 30 հազար 232 հեկտարից դարձել են 28 հազար 280, անկումը կազմել է 1 հազար 952 հեկտար։ Կերային մշակաբույսերի ցանքատարածքները նվազել են 9 հազար 360 հեկտարով՝ հասնելով 76 հազար 258 հեկտար ցուցանիշի։

Հայաստանի ընդհանուր ցանքային տարածությունները 2016 թվականին եղել են 353 հազար 457 հեկտար, 2017-ին դարձել են 294 հազար 540։ Այիսինք՝ 58 հազար 917 հեկտարով կամ նույնն է թե 16,7%-ով ցանքատարածքները պակասել են։ Առավել մտահոգիչ է այն փաստը, որ անցած տարի նվազել են նաև ջերմոցային և ջերմատնային ցանքատարածքները՝ 930-ից հասնելով 827 հեկտարի։ Բարեբախտաբար պտղատու այգիների տարածքների մասով անցած տարի մի փոքր աճ է արձանագրվել․ 40 հազար 510 հեկտարից այդ ցուցանիշը հասել է 42 հազար 269-ի (աճը կազմել է 4,3 տոկոս)։ Հիմնականում աճել են կորիզավոր պտուղների կամ ավելի կոնկրետ ծիրանի, դեղձի, սալորների ու կեռասների այգիները՝ 21 հազար 21 հեկտարից հասնելով 23 հազար 12 հեկտարի։

Միևնույն ժամանակ էապես նվազել են խաղողի այգիների տարածքները, որոնք 2016 թվականին եղել են 17 հազար 59 հեկտար, իսկ անցած տարի դարձել են 15 հազար 814 հա։ Կասկածից վեր է, որ խաղողի այգիների մակերեսի նվազումը արդյունք է 2015 և 2016 թվականներին խաղողի բերքի մթերման հարցում առաջացած խնդիրների։ Այլ կերպ ասած, խաղողագործների մի մասը տեսնելով, որ չի կարողանում խաղողի բերքը իրեն համար շահեկան պայմաններով հանձնել վերամշակողներին և ժամանակին վճարվել, հողը սկսել է այլ նշանակությամբ օգտագործել։

Իսկ ինչ վերաբերվում է ցանքատարածքների մակերեսների՝ նման կտրուկ անկման պատճառներին, դրանցից թերևս հիմնականը արտագաղթն է, ինչի արդյունքում հողագործ աշխատուժը տարեց տարի նվազում է։

Վահագն Հովակիմյան