Թուրքիայում քաղաքական և ռազմական լրտեսության մեղադրանքով ՌԴ 4 քաղաքացի է ձերբակալվել

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայում 6 օտարերկրացի է ձերբակալվել՝ «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով։ Այս մասին հայտնել է թուրքական Hürriyet-ը։ Ըստ պարբերականի՝ ձերբակալվածներից 4-ը Ռուսաստանի, 2-ը՝ Ուկրաինայի և Ուզբեկստանի քաղաքացիներ են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հաղորդվում է, որ կասկածյալները ծրագրել են հարձակում իրականացրել չեչեն ընդդիմադիրների վրա։ Հետաքննության վարկածի համաձայն՝ ձերբակալվածները «կարող են ներգրավված լինել միջազգային լրտեսական գործունեության մեջ»։ Ռազմական ու քաղաքական լրտեսություն հոդվածով նրանց սպառնում է 15-20 տարվա ազատազրկում։

Sabah-ի տվյալներով էլ՝ ձերբակալվածները Ստամբուլի Մալթեպե բանտում են։

Հավելենք, որ Ստամբուլում օտարերկրացիների կալանավորման մասին հայտնի էր դարձել դեռևս հոկտեմբերի 9-ին: Նրանց մոտ հայտնաբերել են երեք ատրճանակ, պարկուճներ և փաստաթղթեր, այդ թվում՝ ռուսական անձնագրեր: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս լուրը, ասել է, թե Կրեմլը տեղեկություններ չունի Թուրքիայում ձերբակալված ռուսների մասին: Ըստ Պեսկովի՝ եթե նրանք «իսկապես Ռուսաստանի քաղաքացիներ լինեին, Կրեմլը որոշակի տեղեկություններ կստանար այս մասին»:

Տաթև Ֆռանգյան