Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի դելտա AY.4.2 շտամով վարակման դեպքեր

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի դելտա AY.4.2 շտամների մեկուսացված դեպքեր, հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մարդկանց հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Հաֆիզովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Որոշ շրջաններում նոր գենոտիպը կոչվում է դելտա պլյուս, սակայն այս անվանումը նախկինում վերաբերում էր մեկ այլ տարբերակի, ուստի այժմ որոշակի խառնաշփոթ է առաջացել»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Գիտնականը պարզաբանել է, որ AY.4.2-ը «դելտայի» բազմաթիվ ճյուղերից մեկն է, որը, հավանաբար, առավելություններ ունի վիրուսի սկզբնական և այլ տարբերակների նկատմամբ: Դեռևս դժվար է ասել, թե որքանով է մուտացիան վարակիչ, գիտնականներն ուսումնասիրում են այս հարցը:

Հաֆիզովը նշել է, որ Ռուսաստանում և աշխարհում AY.4.2-ի լայն տարածման հավանականությունը բավականին մեծ է:

«Այս ենթագծի հաճախականությունը մեծանում է, բայց փորձագետները չեն հավատում, որ հենց դա է պատասխանատու տարբեր երկրներում կորոնավիրուսային վարակի ամենօրյա դեպքերի ավելացման համար»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան