ՆԱՏՕ-ն գաղտնի զորավարժություններ է սկսել՝ միջուկային պատերազմի դեպքում գործողություններ մշակելու համար

Լուրեր

05.07.2026 | 01:14
«Ուիմբլդոն». Կարեն Խաչանովը դուրս է մնացել պայքարից
05.07.2026 | 00:15
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 21:07
5 քաղաքական ուժեր հայտարարել են միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին
04.07.2026 | 19:26
Փաշինյանը խոստացավ Գոռավանում դպրոց կառուցել. գյուղը 412 աշակերտ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:47
Չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի անցողիկ շեմը, բայց ԿԸՀ-ն խլի այն. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:40
ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:20
Ծիրանը տենց խայսաթ ունի, մի տարի բերք է տալիս, մի տարի չի տալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:04
Նոր ընտրություններ չեն լինի. ՍԴ-ն հրապարակեց որոշումը
04.07.2026 | 17:57
Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հրապարակում է որոշումը. ՈւՂԻՂ
04.07.2026 | 17:54
Մեքենա վարելու շուրջ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել. 3 անձ դանակահարվել է
04.07.2026 | 17:46
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
04.07.2026 | 17:21
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ
04.07.2026 | 16:52
ԳԹԿ-ն մեկ օրով երկարաձգել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների բողոքարկման վերջնաժամկետը
04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․ Արտյոմ Կարապետյան
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
Բոլորը

Գերմանիայի և ՆԱՏՕ-ի անդամ 13 այլ երկրների զինված ուժերն ամենամյա զորավարժություններ են անցկացնում՝ միջուկային զենքով դաշինքի տարածքը պաշտպանելու համար: «Steadfast Noon» զորավարժություններին մասնակցում են տասնյակ ինքնաթիռներ, այդ թվում՝ միջուկային զենքով համալրված կործանիչներ, սովորական մարտական, ինչպես նաև հետախուզական ինքնաթիռներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ զորավարժություններն այս տարի ընթանում են Դաշինքի հարավային շրջանի օդային տարածքում: Սա նշանակում է, որ վարժանքների շրջանակում կարող են կիրառվել ամերիկյան B61 միջուկային ռումբեր, որոնք, ըստ չհաստատված տեղեկությունների, պահվում են Հյուսիսային Իտալիայի Գեդի ռազմական ավիաբազայում:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ում անցկացվող զորավարժությունների ճշգրիտ վայրը և այլ մանրամասներ չեն բացահայտվում: Թռիչքային տվյալների գնահատականների համաձայն, որն իրականացրել է միջուկային զենքի հարցերով դանիացի փորձագետ Հանս Քրիստենսենը, գերմանական Tornado կործանիչը վայրէջք է կատարել Գեդիի օդանավակայանում:

Ռազմական փորձագետների կարծիքով՝ «Steadfast Noon» զորավարժությունների ընթացքում կիրականացվի ամերիկյան միջուկային զենքի տեղափոխում ստորգետնյա պահեստարաններից, սակայն ուսումնական թռիչքները կիրականացվեն առանց ռումբերի:

Տաթև Ֆռանգյան