Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամեն տարի շուրջ 2 հազար աշխատատեղ թափուր է մնում․ փոխնախարար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«2017 թվականին 29․6 տոկոսով աճ գրանցվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Հատկանշական է, որ 381 նոր ընկերություն ստեղծվեց, որոնք օգտվում են հարկային արտոնություններից»,- ամփոփելով անցած տարվա գրանցած ցուցանիշներն՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը։

Փոխնախարարը նշեց, որ այս տարի ծրագրում են մասնավոր համագործակցությունների հնարավորությունները մեծացնել՝ համագործակցելով ինչպես Գյումրիի, Վանաձորի, այնպես էլ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների հետ:

«Շատ կարևոր է, որ հենց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համակարգման ներքո է իրականացվում Գյումրու և Վանաձորի տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագիրը և անձամբ փորձում եմ մասնավոր ընկերություններին ուղղորդել դեպի մարզեր»,- ասաց Եղոյանը։

Բանախոսը նշեց, ՏՏ-ն այն ոլորտն է, որտեղ կա աշխատողների պահանջարկ․ «Այս ոլորտում թափուր աշխատատեղերն ավելի մեծ թիվ են կազմում, քան առաջարկվող մասնագետների քանակը։ Մենք գրեթե ամեն տարի ունենում ենք մոտ 2000 աշխատատեղ, որոնք չեն համալրվում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։