Ո՞վ է կանգնած Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ բողոքի ակցիաների հետևում

Լուրեր

29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է ունեցել Գերմանիայում 2016թ. հունիսին Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկումների ժամանակ բողոքի ցույցերի կազմակերպման հետ. փոխանցում է EH-ն:

Այս մասին հայտնի է դարձել «Գերմանաբնակ օսմանցիներ» հանցավոր խմբավորման հետ սերտ կապեր ունեցող Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեթին Քյուլունքի և Էրդողանի հեռախոսազրույցից, որը հրապարակել է գերմանական «Der Spiegel» պարբերականը:

2016 հունիսի 1-ին, երբ Գերմանիայի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ընդունման մասին բանաձևը, Բեռլինում գտնվող Քյուլունքը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Զրույցը գաղտնալսվել է Հեսսեն նահանգի ոստիկանության կողմից:  Քյուլունքը և Էրդողանը զրույցի ժամանակ անդրադառնում են բանաձևի ընդունման դեմ բողոքի ակցիաների անցկացմանը: ԱԶԿ-ական պատգամավորն ասում է. «Սպասում եմ Ձեր հրամաններին», ինչին ի պատասխան Էրդողանը նշում է, որ նորից կապ կհաստատի Քյուլունքի հետ:

Նշենք, որ Գերմանիայում դատական գործընթաց է սկսվել «Գերմանաբնակ օսմանցիներ» հանցավոր խմբավորման դեմ, որի հետ կապվում է թուրք պատգամավորի անունը: Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից հետաքննության ընթացքում բացահայտվել էր, որ Քյուլունքն անցյալ տարի մի քանի անգամ գումար էր փոխանցել խմբավորմանը՝ զենք գնելու նպատակով: Պարզվել էր նաև, որ «Գերմանաբնակ օսմանցիները» ստացված գումարով տարբեր տեսակի զենքեր էին գնել՝ քրդերի դեմ կիրառելու նպատակով:

Հարձակումներ կատարելու և հանցավոր խմբավորում հիմնելու մեղադրանքներ է առաջադրվել այդ խմբավորման 8 անդամներին: 

Հիշեցնենք, որ Քյուլունքի և Էրդողանի հեռախոսազրույցից մեկ օր հետո՝ հունիսի 2-ին, Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Մայիսի 29-ին և հունիսի 2-ին հաջորդող օրերին Գերմանիայի մի շարք քաղաքներում թուրքական կազմակերպությունները բողոքի միջոցառումներ էին կազմակերպել: