Պետական կառույցները կարող են հանվել խոշոր հարկատուների ցանկից

Լուրեր

06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չներառել ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: Նախագիծը ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Խնդիրն այն է, որ տվյալ ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում և հասանելի է բոլորի համար, իսկ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք»,- նշված է հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ մինչև 2021 թվականը պետական և համայնքային հիմնարկները չէին ներառվում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների ցանկում։

Սակայն 2020թ-ին կառավարությունը որոշում ընդունեց, որով նախատեսվում էր հրապարակվող ցանկերում ներառել նաև պետական հատվածի հարկ վճարող կառույցների տվյալները։ Արդյունքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերում հայտնվեցին Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն և այլ պետական մարմիններ։ Նշենք, որ այդ ցանկում հրապարակվում է կառույցի վճարած հարկերի վերաբերյալ տվյալներն ու դրանք բաց են բոլորի համար։

Այժմ, փաստորեն, ՊԵԿ-ն առաջարկում է կրկին անցնել հին մեթոդաբանությանն ու պետական կառույցները հանել խոշոր հարկատուների ցանկից։

Հիշեցնենք նաև, որ վերջերս Ազգային ժողովի նիստերից մեկում ուժային կառույցների 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել բուռն քննարկման առիթ էր դարձել։

Ազգային ժողովում ելույթի ժամանակ Աղվան Վարդանյանն, անդրադառնալով 2020-21 թվականների 1000 խոշոր հարկատուների ցանկում ԱԱԾ, ՊԵԿ, Ոստիկանության և այլ պետական մարմինների ներառված լինելուն, նշել էր, որ դա պայմանավորված է տվյալ կառույցներում ստացվող  բարձր աշխատավարձերով և մեծ աշխատակազմերի առկայությամբ։

«Մինչև 2019 թվականը ԱԱԾ-ն չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում, հայտնվել է 2020 թվականից։ Փաստորեն, ԱԱԾ-ն խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո…», – հայտարարել է Աղվան Վարդանյանը։

Ավելի ուշ, ՊԵԿ-ը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ ուժային կառույցների հայտնվելը 1000 խոշոր հարկատուների ցանկում պայմանավորված է բացառապես վճարումների հաշվարկման նոր մեթոդաբանությամբ։

«Մինչև  2021 թվականը հրապարակվող 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերում ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն և այլ պետական մարմինները չեն ընդգրկվել, որովհետև նախկին մեթոդաբանությամբ դրանց ներառումը նախատեսված չի եղել»,- նշված էր պարզաբանման մեջ։

Անժելա Պողոսյան