ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Արվեստը կարող է հանել մեզ ճգնաժամից, բայց այսօր հենց ինքն է ճգնաժամի մեջ. Գիսանե Պալյան

Լուրեր

05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արվեստը կարող է հանել մեր ժողովրդին ճգնաժամից, բայց այսօր հենց ինքն է ճգնաժամի մեջ: Հետպատերազմյան շրջանում մեզ համար կրիտիկական շրջան է, բայց պետք է գիտակցենք, որ պարտությունը դատավճիռ չէ. եթե պարտվել ենք, չի նշանակում, որ հանձնվել ենք: Սա սխալները վերլուծելու և նոր հաղթանակի սկիզբ կարող է լինել: Պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Էմփիրեյ» ռոք խմբի ստեղնահար, երգահան Գիսանե Պալյանը:

Նա ինքն իրեն դասում է արվեստի այն մարդկանց շարքին, որոնք երկրի համար վճռորոշ պահերին արտահայտում են իրենց տեսակետը.

«Հետպատերազմյան շրջանում չեմ արտահայտվել, որովհետև ասելիք չունեի, ինքս լիարժեք կերպով չեմ հասկանում մի շարք հարցեր, միայն հասկանում եմ, որ պետք է դուրս գալ անորոշ այս իրավիճակից: Պատերազմից հետո եղավ ոչ թե հիասթափության, այլ ունեցա հուսահատության պահեր: Գիտե՞ք` հոգնել եմ միայն խոսքեր լսելուց: Չեմ կարողանում հայրենասիրական երգեր լսել, որովհետև ուզում եմ խոսքից բացի նաև գործ տեսնել»:

Գիսանե Պալյանը խոստովանում է, որ վերջին երեք տարում արվեստի մարդկանց միջև ևս եղան բևեռվածություններ.

«Մի շրջան դա բավական զգալի էր, բայց հետո շատերս հասկացանք, որ պետք չէր հակադարձել միմյանց: Իհարկե, ամեն մարդ կարող է ունենալ իր կարծիքը, բայց պետք է հարգի նաև դիմացինի կարծիքը, պետք չէ թշնամանալ իրար հետ: Հիմա ամենաշատը հենց այդ բևեռվածությունից է հարկավոր խուսափել: Այնուամենայնիվ, հավատում եմ, որ ամեն բան լավ է լինելու»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան