ՀՀ-ում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումն ապօրինի է. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Բոլորը

ՀՀ-ում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումն ապօրինի է

Երեկ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, ըստ որի Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Հրազենով զինված այս ստորաբաժանումները նախատեսվում է տեղակայել Երևանում և Գյումրիում ի հակառակ այն հանգամանքի, որ ռուսաստանյան ռազմական ոստիկանության տեղակայումը Հայաստանում ապօրինի է և ամրագրված չէ որևէ միջպետական պայմանագրով:

Համաձայնագրերը

1997 թվականին ստորագրվեց և 2002 թվականին ուժի մեջ մտավ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագիրը»: Դրա 1-ին հոդվածով թվարկվում են կողմերի իրավապահ մարմինները, որոնք ունեն պայմանագրով ամրագրված իրավասություններ: Մի կողմ թողնելով բուն իրավասությունների քննարկումը (որը քննարկել ենք Պերմյակովի դեպքի ժամանակ)՝ արձանագրենք, որ պայմանագրով ամրագրված չէ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության որևէ իրավասություն ո´չ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ներսում և ո´չ էլ դրանից դուրս:

Պայմանագրով տարբեր իրավասություններ ունեն ՌԴ զինվորական դատարանները, զին. դատախազությունը, անվտանգության դաշնային ծառայությունը և այլն: Ռազմական ոստիկանության մասին որևէ խոսք չկա և չի էլ կարող լինել, քանի որ այդ մարմինը ստեղծվել է պայմանագրի ստորագրումից հետո՝ 2011 թվականին:

Այլ կերպ ասած՝ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու որևէ իրավասություն չունի: Ընդ որում, ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության կողմից պարեկություն իրականացնելը, բնականաբար, որևէ կերպ նախատեսված չէ նաև 2000 թվականի ստորագրված «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ՌԴ ռազմական կազմավորումների ամենօրյա գործունեության և կայազորային ծառայության կազմակերպման մասին» պայմանագրով:

Զենք կրելը

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանության անձնակազմը ստանալու է նաև «հրազեն, ռազմական տեխնիկա ու հատուկ միջոցներ»: Այնինչ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության զինծառայողների կողմից հրազենի կրումն ու կիրառումը խստորեն ամրագրված է «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին»1997 թվականի համաձայնագրում:

Մասնավորապես, նշված համաձայնագրի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ ռազմակայանի տեղաբաշխման կետերից դուրս «որպես ծայրահեղ միջոց կարող է տրվել զենք»: Ընդ որում, այդ զենքը կարող է պահվել, կրվել և օգտագործվել բացառապես պաշտպանական նպատակներով (ռազմաբազայի գույքը, զենքը, ծառայողներին ու ծառայողների ընտանիքի անդամներին պաշտպանելու համար):

Կարգապահության պահպանման կամ ճանապարհային երթևեկության ապահովման համար զենք պահելու, կրելու կամ առավելևս օգտագործելու իրավունք ՌԴ Զինված ուժերի (այդ թվում՝ ՌՈ) ծառայողները չունեն:

Հիշեցում

Հարկ ենք համարում հիշեցնել, որ 2015 թվականի հունվարին ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ժամանակ (Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո) ՌԴ զինծառայողները պայմանագրերի խախտմամբ հրազենի կիրառմամբ իրականացնում էին որոնողական աշխատանքներ և կրկին պայմանագրերի խախտմամբ ձերբակալեցին Պերմյակովին, վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը:

2015 թվականի դեպքերի ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրերի խախտումների համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդ թվում քննության առարկա չդարձավ այն, որ 102-րդ ռազմակայանից Վալերի Պերմյակովի զենքով փախուստի մասին, ի հեճուկս պայմանագրերի պահանջի, Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվեց միայն 7 ժամ հետո, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր:

Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»