Բաքվի «ռազմավարի պուրակից» հայ զինվորների մանեկեններն ու սաղավարտները ժամանակավոր են հեռացվել․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հաագայի դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նախօրեին հայտնել էր, որ Բաքվի այսպես ասած «ռազմավարի պուրակից» հեռացվել են հայ զինվորիների մանեկեններն ու սաղավարտները։

«Ադրբեջանական կողմը հավաստում է ներկայացրել, որ այդ «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկենները, սաղավարտները: Դա կարևորագույն հանգամանք է շեշտելու համար, որովհետև փաստացի դա կատարվել է Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում», – ասել է Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչը:

Այս փաստը ողջունել էր նաև վարչապետ Փաշինյանը ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում ելույթի ժամանակ։

Ադրբեջանական Mikroskop լրատվամիջոցի լրագրողն այսօր այցելել է պուրակ՝ տեսնելու՝ արդյոք սաղավարտներն ու մանեկեններն իսկապես հեռացվել են։

Լրագրողy տեսել է, որ դրանք իսկապես հեռացվել են պուրակից, սակայն, ինչպես պարզվել է, դա ժամանակավոր բնույթ է կրում։

Պուրակի աշխատակիցները պատմել են լրագրողին, որ մանեկենները պատրաստված են մոմանյութից ու ուղարկվել են վերանորոգման, քանի որ այցելուները շատ են դիպչում դրանց։ Աշխատակիցները նաև ասել են, որ հայ զոհված զինծառայողների սաղավարտները ևս ուղարկվել են վերանորոգման և հայտնի չէ, երբ են վերադարձվելու։

Նշենք, որ Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանին ուղղված հայցում պահանջում է պուրակն ամբողջությամբ փակել։

Հիշեցնենք, որ Բաքվում 2021թ. ապրիլին է բացվել նշյալ պուրակը, որտեղ ներկայացված են Արցախյան երկրորդ պատերազմում ադրբեջանական կողմի ձեռք բերած ռազմական տեխնիկան, ինչպես նաև հայ զինվորներին պատկերող մանեկենները՝ նրանց ծաղրող, նրանց արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ կերպարներով:

Էմմա Չոբանյան