«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը բացառում է՝ իրենց շարքերում իշխանությունը «սկրիպալներ» չի կարող ունենալ. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի՞նչ մարտավարություն եք նախընտրելու ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում՝ հարցրինք «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանին։ «Ճիշտ է, «ծռերն» ուժային պայքարի ինչ-ինչ կոչեր հնչեցրել են, բայց մենք բացառապես խաղաղ պայքարի կողմնակից ենք, իրականացնելու ենք խաղաղ անհնազանդության գործողություններ»:

Որ ի՞նչ անեք, չէ՞ որ կյանքն ապացուցել է` օգուտ չկա դրանից: «Կլինի. այդ մարտավարության արդյունքում առաջիկայում կհամոզվեք, որ կան հակազդեցության այնպիսի միջոցներ, որոնց արդյունքում իշխանությունների համար իրավիճակը կարող է դառնալ խիստ անկառավարելի` խիստ քաոտիկ իրավիճակի պատճառով։ Ամեն ինչ նոր է սկսվում»:

Կկարողանա՞ք շրջանցել Օսիպյանին։ «Գիտեք, նախկինում մենք մի սխալի առջև էինք կանգնում՝ թույլ էինք տալիս, որ իշխանությունները խնդիրը տեղափոխեն ոստիկանություն-քաղաքացի բախման հարթություն։ Այլևս դա բացառվելու է»: Չե՞ք ասի ձեր քայլերից գոնե մեկը: «Իհարկե` ոչ. դրանց հմայքը հենց իրենց անսպասելիության մեջ է»:

Պահ, «ընկեր մայորն» ամբողջ օրը ականջը դրած ձեր «դռանը», գաղտնալսում է ձեզ։ «Իզուր, մենք միմյանց հետ շփվում ենք թղթի վրա գրելով»: Ձեր շարքերում կունենան իրենց «սկրիպալները» (լրտեսները): «Բացառե՛ք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: