Անդրիաս Ղուկասյանի դեմ նոր շինծու մեղադրանքը հասարակությանն ուղղված պահանջ էր՝ համակերպվել ՀՀԿ-ի հավերժ իշխանությանը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մի շարք քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել Անդրիաս Ղուկասյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքների կապակցությամբ: Հայատարարության մեջ ասված է.

«Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի ընտրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքագետ և քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դեմ նոր՝ է՛լ ավելի մտացածին ու շինծու, մեղադրանքներ ներկայացնելու փաստը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից հասարակությանն ուղղված պահանջ՝ հնազանդվելու և Հանրապետական կուսակցության հավերժ իշխելու մտադրության հետ համակերպվելու: Այդ նոր ահասարսուռ մեղադրանքները, որոնք կոչված են ցույց տալ, թե ինչ հաշվեհարդար է սպասում բոլոր նրանց, ովքեր, վկայակոչելով միջազգայնորեն ճանաչված իրավական նորմերը, կփորձեն օգտվել խաղաղ անհնազանդության իրավունքից:

Հաշվի առնելով այն, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքագիտական հանրությանը և հասարակության լայն շրջանակներին հայտնի է իր հետևողական նվիրվածությամբ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին, նրա դեմ առաջ քաշված մեղադրանքների նպատակադրվածությունն ակնհայտ է. ի դեմս Անդրիաս Ղուկասյանի վարկաբեկել Հայաստանում խաղաղ քաղաքացիական անհնազանդության շարժման բոլոր մասնակիցներին,ստիպելով նրանց քաղաքական բիրտ հալածանքի սպառնալիքով հրաժարվել միջազգայնորեն ամրագրված մարդու հիմնարար իրավունքներից:

Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և միջազգային հանրությանը՝ պահանջելով գործնական և սպառիչ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում իրականացվող մարդաորսը և քաղաքական գործիչների նկատմամբ օր օրի սաստկացող բիրտ հալածանքները սանձելու ուղղությամբ: Այդպիսի անհրաժեշտ քայլերի շարքում կարևորում ենք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի անհապաղ ազատ արձակման արդար պահանջի բավարարմանն ուղղված միջազգային ջանքերը»:

Հայտարարությունը ստորագրել են՝

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զ. Փոստանջյան

«Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ՝ Պ. Մակեյան

«Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ՝ Հ. Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ՝ Ր. Կ. Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ՝ Ա. Մարտիրոսյան

«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ՝ Գ. Հովսեփյան

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ՝ Ա. Խաչիկյան

«Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցութան նախագահ՝ Ս. Գիմիշյան