Պուտինը գիտի՝ ՀՀ-ն ծանր վիճակում է․ կպարտադրի Միութենական պետություն մտնել, Փաշինյանը պիտի դիմադրի․ Ստեփան Գրիգորյան

Լուրեր

12.02.2026 | 23:18
Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան
12.02.2026 | 23:04
Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ․վարչապետ
12.02.2026 | 22:56
Դեսպան Բալայանը ԵՄ հանձնաժողովում քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
12.02.2026 | 22:39
ԱԳ նախարարին կից խորհրդի առաջին նիստում քննարկվել են տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերը
12.02.2026 | 22:29
Սայաթ-Նովա գյուղում ավտոմեքենա է այրվել
12.02.2026 | 22:15
Բաքուն պնդում է, որ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեղաշրջման գործում կապ է պահպանել ՌԴ-ի հետ
12.02.2026 | 22:02
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.02.2026 | 21:49
Հունաստանի և Թուրքիայի ղեկավարներն Անկարայի բանակցություններում երկխոսություն են խոստացել՝ Էգեյան ծովում շարունակվող վեճերի ֆոնին
12.02.2026 | 21:38
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վալերիյ Օսիպյանին և նրա նախկին ղեկավարին
12.02.2026 | 21:31
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են
12.02.2026 | 21:25
Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 մլրդ դոլարը. Bloomberg
12.02.2026 | 21:14
Ձյուն, բուք և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
12.02.2026 | 21:00
Ադրբեջանից ֆինանսավորված Փոլ Գոբլն ասաց՝ Վենսի այցը սահմռկեցուցիչ է ՀՀ համար, և նրան լայնորեն տարածեցին ՀՀ-ում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:45
Ինչ են ուզում հայ երիտասարդները․ կայացավ ԵՄ-Հայաստան երիտասարդական առաջին ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:29
ՀԲՖ մրցաշարերն ընդգրկվել են World Boxing-ի օրացուցային պլանում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանի ողջ՝ ռազմաքաղաքական և հոգևոր ղեկավարությունն այս օրերին Մոսկվայում է։ Պուտինն ու Փաշինյանը այս տարվա մեջ արդեն չորրորդ անգամ են հանդիպում Մոսկվայում։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նրանք քննարկում են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը։ Եթե ավելի պարզ խոսենք՝ ո՞րն է հանդիպման իրական օրակարգը, ի՞նչ հարցերի պատասխաններ է ակնկալում ՌԴ նախագահը ՀՀ վարչապետից։

-Ես հիշեցի սովետական ժամանակները, երբ ՀՀ Կենտկոմի ղեկավարներին Մոսկվա էին կանչում՝ ճշտելու՝ ինչ ճիշտ և ինչ սխալ բան արեցին։ Հուսով եմ՝ այս այցն այդպիսի բնույթ չի կրում, բայց՝ այո, ՌԴ-ն հրավիրեց և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Պաշտպանության նախարարին՝ ճշտելու, թե ինչ է ուզում Հայաստանը և ինչ է անում։ Վերջին ժամանակներս ՀՀ արտաքին քաղաքականությունն ակտիվացավ, ՀՀ արտգործնախարարը մեծ թվով հանդիպումներ ունեցավ տարբեր երկրների արտգործնախարարների հետ, Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի վարչապետին, հետո պաշտոնական այցով Լիտվայում եղավ։ ՌԴ-ն ուզում է հասկանալ՝ մենք ի՞նչ ենք անում և ուզում է նաև ասել՝ ի՞նչ պետք է անենք։

-Գլխավոր սպառնալիքը միջանցքի պահանջն է ՀՀ-ից։ Պուտին-Փաշինյան հանդիպումն ունի՞ վտանգներ, որ շանտաժով փորձ արվի ՀՀ-ին պարտադրել միջանցք տալ, մի պահանջ, որին ընդդիմանում են ՀՀ-ն և Իրանը։ ՀՀ պատասխանից Պուտինին շատ բան կարող է կախված լինել, և արդյո՞ք հակահարված սպասենք ՌԴ-ից, եթե ՀՀ-ն շարունակի չտալ միջանցք։

-Ես չգիտեմ՝ ինչքանով են պատրաստ իշխանությունները դիմադրել ՌԴ-ի ճնշմանը, բայց ակնհայտ է, որ ՌԴ-ն շարունակում է իրականացնել տարածաշրջանում Ադրբեջանի օրակարգերը։ Ակնհայտ է դա։ Եվ ի պատիվ ՌԴ-ի՝ բաց են ասում դա։ Երբ Լավրովն ու Իրանի ԱԳՆ-ն հանդիպեցին, էլի բաց ասեցին, որ ինչ ասում է Ադրբեջանը տարածաշրջանում, դա է ճիշտը։ Ապշած էին իրանցիները, ասեցին՝ ո՞նց կասպյան ավազանում թուրքերի հետ զորավարժություն են անում, դա հակասում է մեմորանդումին, ՌԴ-ն փորձեց տեղը դնել իրանցիներին։ Միտքս ո՞րն է՝ շարունակում է ՌԴ-ն պրոադրբեջանական քաղաքականությունը։ Եթե դա լիներ պրոռուսական քաղաքականություն, ինձ հեշտ կլիներ վերլուծել, ես կասեի՝ իր շահերն ունի և առաջ է տանում դրանք, բայց ինքը առաջ է տանում Ադրբեջանի շահերը՝ դեմարկացիա և դելիմտացիա, և երկրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Այո, հանդիպման գլխավոր մասն այդ ուղղությամբ կլինի։ Եվ գիտե՞ք ինչը կքննարկվի՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ընդհանուր պետության՝ Միութենական պետության, ստեղծման գաղափարը, քանի որ Պուտինը հասկանում է՝ ՀՀ-ն ծանր վիճակում է, դիմադրելը դժվար է ու կփորձի մեզ պարտադրել այս քայլերը, որոնք չեն բխում ՀՀ-ի շահերից։

-Եթե,ի վերջո, Հայաստանը պնդի իր տեսակետը՝ չտալ միջանցք, իր շահերը շարունակի պաշտպանել, ի՞նչ պատժամիջոցներ կփորձեն կիրառել ՀՀ-ի դեմ ՌԴ-ն՝ Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքով։ Ի՞նչ վատթարագույն սցենար կարող է լինել, եթե ՀՀ-ն միջանցքի պահանջին դրական պատասխան չտա։ Եթե ՌԴ-ն ՀՀ-ի շահերը հաշվի առներ, նույն այդ միջանցքի հարցում հեշտորեն կհամոզեր Ադրբեջանին և Թուրքիային սովորական ապաշրջափակման գնալ, և միջանցք չպահանջել ՀՀ-ից։

-Չեմ կարծում, թե Թուրքիան այդ հարցերում կմիջամտի, այստեղ ԱՄՆ-ի գործոնն է․ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային զգուշացում էր, նաև՝ Կոնգրեսի վերջին բանաձևերը զսպեցին Թուրքիային։ ՌԴ-ն եթե գործի, առաջին հերթին կգործի Ադրբեջանի ձեռքով, հերթական անգամ Ադրբեջանը ճանապարհ կփակի, հերթական անգամ դիպուկահարները կսպանեն, կկրակեն մեր ուղղությամբ՝ մեր զինվորներին սպանելու։ Այո, իրենք կարող են դա հրահրել, դժբախտաբար այդպես է։ Ուրախ չեմ, որ ՌԴ-ն՝ լինելով լուրջ երկիր, հասավ այդ մակարդակին՝ Ադրբեջանի օրակարգն է առաջ տանում։ ՀՀ-ն պետք է առաջին հերթին աշխատի ՌԴ-ի հետ, ՀՀ ԱԺ ղեկավարի պատվիրակությունը եղավ ՌԴ-ում, ես հույս ունեմ՝ մի քիչ կփոխվեն ՌԴ էլիտայի տրամադրությունները, բացի այդ՝ հուսով եմ, որ Պուտինի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը կբարձրացնի հարցեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան