Կեղծ պատվաստումներ, խուզարկություններ, օրական 2 տասնյակից ավելի մահեր․ կորոնավիրուսի տխուր վիճակագրությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Օրական նվազագույնը 1000 նոր դեպք, առնվազն 2 տասնյակ մահ․առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային համաճարակին առնչվող ամենօրյա այս վիճակագրությունը շատերի համար, կարծես, սովորական է դարձել։ Այնինչ՝ թվերն այս պահին դեռ շարունակում են աճել, և կորոնավիրուսային համաճարակի 4-րդ ալիքը Հայաստանում կարող է դառնալ ամենամահաբերը։ Մինչ առողջապահական գերատեսչությունը պնդում է, որ վարակի շղթան կոտրելու լավագույն տարբերակը պատվաստումներն են, Հայաստանը այս ցուցանիշով առայժմ մնում է Եվրոպայի հետնապահների ցանկում։ Պարզվում է՝ անգամ կան դեպքեր երբ քաղաքացիները չեն պատվաստվում, բայց  անօրինական ճանապարհներով ձեռք են բերում պատվաստման սերտիֆիկատներ։ Քիչ չեն նաև պատվաստումների դեմ հակաքարոզչության դեպքերը հենց բժիշկների կողմից։ Իսկ ինչ է սպասվում այն քաղաքացուն, որը, այնուամենայնիվ, հաղթահարել է հակաքարոզչության ազդեցությունն ու որոշել է պատվաստվել։  Սա պարզելու համար Factor.Тv-ի նկարահանող խումբը անսպասելի այց իրականացրեց Երևանի պատվաստումային շրջիկ կետերից մեկը։ Պարզվեց՝ շտապօգնության մեքենայում միայն վարորդն էր  քնած, մոտեցանք, արթնացրինք նրան ու հարցրինք՝ արդյոք կետում հնարավոր է պատվաստվել «Մոդեռնա» պատվաստանյութով։ 

«Չէ, մենակ «ԱստրաԶենեկա»»,- եղավ պատասխանը։

Զրույցից հետո մեր նկարահանող խումբն այցելեց մոտակայքում գտնվող թիվ 2 պոլիկլինիկա։ 10-րդ սենյակում մեզ ասասցին, որ «Մոդեռնա» պատվաստանյութ առկա է, սակայն այս պահին չենք կարող պատվաստվել, պետք էր նախապես գրանցվել։ Իսկ թե ինչով էր պայմանավորված դա, ասացին, որ չգիտեն, իրենք միայն զննում են քաղաքացիներին ու պատվաստում։ Այսուհանդերձ, Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ընտրությունը մեծ է։ Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն ասում է՝ դրանց միջև ազդեցության տեսանկյունից  տարբերություն չկա,  օրինակ իր ընտանիքում բոլորը պատվաստվել են տարբեր պատվաստանյութերով։

Մինչ այդ շարունակում են աճել կորոնավիրուսի բուժման ու կանխարգելման պետական ծախսերը։ Օրեր առաջ կառավարությունը 2 միլիարդ 365 միլիոն դրամ հատկացրեց Առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և բուժման համար։ Մեկ պացիենտի հիվանդանոցային բուժման համար միջին հաշվարկով պետությունը ծախսում է շուրջ 800 հազար դրամ։ Առաջիկայում Հայաստանում չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի բուժումը կարող է դառնալ վճարովի։ Վահե Տեր-Մինասյանն այդպիսի առաջարկ արել է դեռ ամիսներ առաջ, նկատում է՝ մարդկանց չես կարող պարտադրել, բայց կարող ես որոշակի մեխանիզմներով ազդել նրանց վրա։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, թեև կարծում է, որ պատվաստանյութը միակ արդյունավետ միջոցն է կորոնավիրուսի կանխարգելման համար, սակայն առաջարկվող նոր փոփոխությունն անհեթեթություն է համարում։ Նա  կարծում է, որ քաղաքացիներին պատվաստման մղելու լավագույն տարբերակը նրանց դրամական պարգև  տալն է՝, օրինակ, 50,000 հազար դրամի չափով։ 

Այսուհանդերձ,Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է պնդել, համավարակի հաղթահարման միակ տարբերակը աշխարհի բնակչության գերակշիռ մեծամասնության պատվաստված լինելն է։ Բժիշկ Վահե Տեր Մինասյանը հակաքարոզչության խնդիրն ամենամտահոգիչն է համարում․ 

«Այն բժիշկները, որոնք հակաքարոզչություն են իրականացնում, ցանկացած մահի մեջ ունեն իրենց մեղքի բաժինը»,-  կարծում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան