Թեհրան-Բաքու լարվածությունը, հայ-իրանական գործընկերությունից Ադրբեջանի դժգոհությունը․ ՏԱՍՍ-ի անդրադարձը

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Իրանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության վերաբերյալ, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:

Մասնավորապես, հոդվածագիրը նշում է, որ վերջին օրերի իրադարձությունները Իրանի և Ադրբեջանի հակասությունները նոր մակարդակի են բարձրացրել։ Նշվում է, որ 2010-ականներին թվում էր, որ Բաքուն և Թեհրանը, միմյանց նկատմամբ երկար տարիների անվստահությունից հետո, վերջապես գտել են լիարժեք համագործակցության հիմքը, սակայն Ղարաբաղում վերջին պատերազմը փոխել է ինչպես ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, այնպես էլ ադրբեջանական կողմի դիրքորոշումը:

«Իրավիճակի ներկայիս սրման սկզբնական պատճառը Ադրբեջանի փորձերն էին՝ սահմանափակել Իրանի հետ Հայաստանի կապերը: Սակայն խնդիրները չեն սահմանափակվում միայն այս հարցով։ Թեհրանն անհանգստացած է Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ և տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացմամբ»,- ասվում է հրապարակման մեջ։

Անդրադառնալով Հայաստանի և Իրանի հարաբերություններին՝ հոդվածագիրը նշում է, որ Թեհրանը գտնվում է միջազգային լուրջ մեկուսացման մեջ՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության պատճառով, և ցանկանում է գտնել այդ սահմանափակումները հաղթահարելու ուղիներ, «Հայաստանն էլ Իրանի համար այդ առումով թանկ տնտեսական գործընկեր է»:

«Հայկական կողմն Իրանի համար արժեքավոր տնտեսական գործընկեր է: 2020 թվականի վերջին երկրների միջև առևտուրը կազմել է 400 մլն դոլար»,- ասվում է հոդվածում։

Բացի այդ՝ Հայաստանի տարածքը Հյուսիս Հարավ տարանցիկ միջանցքի այլընտրանքային երթուղին է։ Նշվում է, որ Ադրբեջանը շահագրգռված է Իրանի և Հայաստանի միջև առևտրի ամբողջական դադարեցմամբ, սակայն արդեն իսկ տնտեսական ծանր վիճակում գտնվող Թեհրանի համար այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է:

«Զարմանալի չէ, որ Բաքվի հայտարարությունները՝ դեպի Նախիջևան միջանցք ունենալու և այդպիսով իրանա-հայկական սահմանը վերահսկողության տակ առնելու մտադրության մասին, իրանական կողմից բուռն բողոքի պատճառ են դարձել»,- նշված է հոդվածում:

Ընդհանուր առմամբ, ասվում է, որ չնայած կոշտ հռետորաբանությանն ու զորավարժություններին՝ Ադրբեջանի և Իրանի միջև հակամարտության խորացումը հսկայական ռիսկեր է պարունակում երկու երկրների համար: Լիարժեք ռազմական գործողությունները բացառվում են։

Ըստ հոդվածագրի, քանի որ Իրանը մտադիր չէ նահանջել, այս դեպքում զիջումը պետք է լինի բացառապես Ադրբեջանի կողմից։ Ամեն դեպքում, մոտ ժամանակներս իրանական և ադրբեջանական կողմերի միջև լարվածության որոշակի մակարդակ կպահպանվի: Ամեն դեպքում, մոտ ժամանակներս իրանական և ադրբեջանական կողմերի միջև լարվածության որոշակի մակարդակ կպահպանվի:

Էմմա Չոբանյան