«Ամբողջ աշխարհը խոսում է Թուրքիայի հարվածային անօդաչուների մասին»․ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Թուրքիան կենտրոնացած է ոչ միայն ռազմական արտադրանքի ներմուծումից կախվածության վերացման, այլև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատարներից մեկը դառնալու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը՝ Կայսերիի «Էրջիէս» համալսարանում ելույթի ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Դեմիրը ուշադրություն է հրավիրել վերջին տարիներին Թուրքիայի ռազմարդյունաբերության համալիրի հաջողությունների վրա։

«Դեռ 5 տարի առաջ Թուրքիան չուներ հայրենական արտադրության ՀՕՊ համակարգ, իսկ այսօր մենք մարտական հերթապահության ենք դնում տարբեր համալիրներ, ինչպիսիք են KORKUT-ը, SUNGUR-ը, HİSAR A+-ը, HİSAR O+ը։ Մշակման փուլում են ևս մի շարք զինատեսակներ»,- ասել է Դեմիրը։

Նրա խոսքով՝ հաջողված նախաձեռնությունների շարքին կարող են դասվել նաև MİLGEM հայրենական ռազմական նավերը, տարբեր նավակներ, հարվածային ATAK  ուղղաթիռները, լազերային կառավարմամբ զինատեսակներ, որոնք թիրախը խոցում են մինչև 150 կմ հեռավորության վրա, անօդաչու ավիացիան և դրոնների դեմ պայքարի համակարգերը։

«Այդ ամենին մենք հասել են 4-5 տարվա ընթացքում։ Ժամանակակից Թուրքիան երկիր է, որի մասին խոսում են աշխարհի տարբեր կետերում»,- հայտարարել է Իսմայիլ Դեմիրը։

Ի դեպ, Իսմայիլ Դեմիրն ու Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության մի շարք պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել։

Էմմա Չոբանյան