Մտահոգիչ է․ 2022-ի բյուջեի 10%-ը կուղղվի պարտքի մարմանը, այլ հնարավորություն չունենք․ Հայկազ Ֆանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Factor TV-ի տաղավարում պետական պարտքի, ծախսերի և բյուջեի մասին զրուցել ենք ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ

Պարո՛ն Ֆանյան, Հայաստանի պետական պարտքն օգոստոսի վերջին հասել է 9 մլրդ դոլարի շեմին։ Որքանո՞վ է արդարացված եղել այսքան պարտքի կուտակումը, և ի՞նչ անել դրա հետ։

-Բնականաբար, 2020 թվականին իրադարձություններ տեղի ունեցան, որոնք նպաստեցին պետական պարտքի շարունակական աճին երկու պատճառով։ Ծախսային մասով մենք ունեցանք ծախսեր անելու անհրաժեշտություն, որը նաև 2021 և 2022 թվականներին է լինելու։ Խոսքս վերաբերում է նախ և առաջ ռազմական ծախսերին։ Եվ երկրորդ՝ 2020 թվականին ունեցանք տնտեսական ճգնաժամ, և եկամուտների հոսքերը նվազեցին, անհրաժեշտություն առաջացավ ներգրավել միջոցներ, ինչը թույլ կտար մեղմել այդ եկամուտների կրճատումը։

Այս առումով արդարացված եմ համարում և, առհասարակ, հետճգնաժամային իրավիճակում, նկատի ունեմ՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամից հետո, շատ երկրներում է դիտվում պետական պարտքի աճի միտում։ Եվ մենք ուղղակի այլընտրանք չունեինք պետական պարտքն աճեցնելուն։

Հիմա պարտքն ինչպե՞ս պետք է մարվի։

-Մտահոգիչ է, որ մեզ մոտ, օրինակ, 2022 թվականի պետական բյուջեի ծրագրով 214,4 միլիարդ դրամ է նախատեսվում ուղղել պետական պարտքի սպասարկմանը։ Սա, եթե պատկերացնելու լինենք, կազմում է բյուջեի 10 տոկոսը։ Եթե ավելի պարզ լեզվով ներկայացնելու լինենք՝ ամեն 100 դրամից մոտավորապես 10 դրամն ուղղվում է պետական պարտքի մարմանը։

Սա բավականին ահազանգող ցուցանիշ է, բայց պետք է հաշվի առնել, որ սա վերաբերում է նաև նախորդ ժամանակահատվածում ձեռք բերված պարտքի սպասարկմանը։ Մենք այլ հնարավորություն չունենք, քան այդ մարումներն իրականացնելը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան