Ովքե՞ր են վարչապետի 15 խորհրդականներն ու օգնականները

Լուրեր

25.11.2024 | 18:32
ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարն առաջին անգամ Թուրքիայում է․ նրան ընդունել է Էրդողանը
25.11.2024 | 18:25
Խորտակված նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
25.11.2024 | 18:20
«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Դավիթ Բալայանի, Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է
25.11.2024 | 18:12
Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատ դնելու մասին իր որոշման ընդունումը
25.11.2024 | 18:09
«Առնվազն խղճահարություն է առաջացնում»․ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ փոխքաղաքապետի հայտարարության մասին
25.11.2024 | 18:00
ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին, ԵՄ և ԱՄՆ դեսպանները Վրաստանի խորհրդարանի նիստին չեն հրավիրվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 17:51
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կրկին քննարկում են Ուկրաինա զորք ուղարկելու հարցը
25.11.2024 | 17:43
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին
25.11.2024 | 17:41
Ուժի մեջ են մտել սկուտերներով ու անհատական շարժունակության այլ միջոցներով երթևեկության կանոնները․ ՆԳՆ հիշեցումը
25.11.2024 | 17:33
Հովիկ Աղազարյանը պնդում է, որ Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել
25.11.2024 | 17:28
Ապօրինի որքան գույք ու դրամ է բռնագանձվել 2020 թ-ից մինչ օրս․ Դատախազությունը տվյալներ է հրապարակել
25.11.2024 | 17:23
Թուրքիայում մարմարի հանքում սողանքի հետևանքով զոհեր կան
25.11.2024 | 17:11
ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը «ադրբեջանական Երևան» միջոցառում անցկացնելու վերաբերյալ հրապարակումներին
25.11.2024 | 17:10
«Սև երկուշաբթի Վրաստանում»․ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խորհրդարանի անդրանիկ նիստի մասին
25.11.2024 | 16:57
Ուկրաինայի զինված ուժերը ATACMS հրթիռներով հարվածել է Կուրսկի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանին
Բոլորը

Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդևանյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է ավագ օգնական։ Այսպիսով` ՀՀ կառավարության ղեկավարն ունի հաստիքային 5 խորհրդական և 4 օգնական, ևս 6 խորհրդական` հասարակական հիմունքներով։

Հիշեցնենք, որ Վարդևանյանը մասնագիտությամբ իրավագետ է, աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ապա ՍԴ-ում՝ որպես ՄԻՊ ներկայացուցիչ։ Վարդևանյանը վարչապետի այն օգնականն է, որին դիմելով Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրությունների նախընտրական հանդիպումների ժամանակ խնդրում էր հավաքագրել քաղաքացիների նամակները։ Պաշտոնի բարձրացումը, երևի թե, քարոզարշավի ժամանակ Վարդևանյանի ակտիվ նախաձեռնողականությամբ է պայմանավորված։ Հավելենք, որ վերջինս «Հայաստանի հանրապետական կուսակցության» անդամ է։

Վարչապետի գլխավոր խորհրդականն է Գագիկ Մարտիրոսյանը․ մասնագիտությամբ ինժեներ-շինարարը 1990-93 թվականներին եղել է ՀՀ շինարարության նախարար, 1995-98 թվականներին՝ էներգետիկայի նախարար, այնուհետև ևս Մարտիրոսյանի աշխատանքային գործունեությունը շարունակվել է գործադիրում։ Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը ևս ՀՀԿ-ական է:

Կարեն Կարապետյանի մյուս գլխավոր խորհրդականը Էդուարդ Ներսիսյանն է. մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրատեխնիկ խորհրդականը աշխատել է Էներգետիկայի նախարարությունում, ապա, ինչպես և վարչապետը, աշխատել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է, իշխող ՀՀԿ-ի անդամ։

Վարչապետի երրորդ գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը մասնագիտությամբ իրավաբան է։ Աշխատանքային գործունեությունն անցել է ինչպես գործադիրում, այնպես էլ մասնավոր հատվածում։ Վաչապետի գլխավոր խորհրդականներինց միայն Հայկ Դավթյանն է, որ անկուսակցական է։

Այժմ վարչապետի խորհրդականների մասին․ մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Մալխասյանի աշխատանքային գործունեությունը հիմնականում Արդադատության նախարարությունում է անցել՝ ընդհուպ մինչև փոխնախարար։ «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի հիմնադրման նախաձեռնողն է, անկուսակցական։

Վարչապետի մյուս խորհրդականը Գևորգ Մուրադյանն է, մասնագիտությամբ ֆիզիկոս Մուրադյանը հետազոտական աշխատանքներ է իրականացրել նախ ԱՄՆ-ում, ապա Գերմանիայում, դասավանդում է ԵՊՀ-ում։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, անկուսակցական։

Այժմ ներկայացնենք վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականներին․ Կարապետ Վարդանյանը մասնագիտությամբ երկրաբան է, աշխատել է ընդերքի պետական վարչությունում, բնապահպանության նախարարությունում, անկուսակցական է։

Վարչապետի մյուս օգնականը՝ Հայկ Զոհրաբյանը, տնտեսագետ է, «Տրանս Գլոբա ՍՊԸ»-ի հիմնադիր տնօրենն է։ Անկուսակցական է։

Վարչապետի երրորդ օգնականը՝ Նարեկ Ադոնդը, ևս տնտեսագետ է «Առ Մենեջմենթ» ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրենն է։ Անկուսակցական է։ Բացի վերոնշյալ խորհրդականներից ու օգնականներից վարչապետն ունի նաև հասարակական հիմունքներով խորհրդականներ, որոնք պաշտոնապես չեն վճարվում իրենց կատարած աշխատանքի համար: Բոստոնի համալսարանում կրթություն ստացած իրավաբանը՝ Ալեքսանդր Խաչատուրյանը, աշխատել է տարբեր ընկերություններում որպես իրավախորհրդատու, ապա TK Equity Partners-ում։ ՀՀԿ-ական է։

Վարչապետի մյուս չվճարվող խորհրդականը Արմեն Ավակ Ավակյանն է, ծնվել է Թեհրանում, ստացել տնտեսագետի կրթություն, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօերնն է, անկուսակցական է։

Վարչապետի հասարակական հիմունքերով և կրկին արտերկրում ծնված հաջորդ խորհրդականը Թամար Կևորկյանն է, ծնվել է Եթովպիայում, «Ալադին» ռեստորանի տնօրենն է 1998 թվականից, «Վիլաջո» գլոբալ ջեներալ բիզնեսի» փոխտնօրեն, անկուսակցական է։

Կարեն Կարապետյանի՝ հասարակական հիմունքներով աշխատող հաջորդ խորհրդականը Համլետ Հովսեփյանն է, մասնագիտությամբ իրավաբան։ 1990-95 թվականներին եղել է գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև Շիրակի մարզի դատախազ, ապա՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ։

Արդադատության գնդապետ է։ Հարջորդ խորհրդականը Մհեր Տերտերյանն է, մասնագիտությամբ տնտեսագետ, որը երկար տարիներ աշխատել է Ղազախստանի Հանրապետությունում, անգամ պարգևատրվել ՂՀ ազգային ձեռներեցների պալատի «Գործին նվիրվածության համար» 3-րդ աստիճանի մեդալով: Անկուսակցական է։

Վարչապետի՝ հասարակական հիմունքներով աշխատող վերջին խորհրդականը Սամվել Սարգսյանն է, մասնագիտությամբ գյուղատնտես։ Երրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր է, ՀՀԿ-ական։

 

Սեդա Ղուկասյան