Մանկապարտեզների պակաս, չգործող օրենք․ ի՞նչ խնդրի են բախվում մայրության արձակուրդում գտնվող կանայք․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ջուլիան 1,5 տարեկան է։ Երբ ծնվեց, մայրը՝ Մանուշակ Վահրամյանը, երեխայի խնամքի արձակուրդ ստացավ։ Ամիսներ անց կրկին աշխատելու ցանկություն կար․ համավարակով պայմանավորված՝ գործատուն առաջարկեց տնից՝ հեռավար աշխատել, իսկ երբ դուստրն արդեն մեկ տարեկան էր, աշխատանքի վերադառնալու անհրաժեշտություն առաջացավ։

Մանուշակն ինժեներական ընկերությունում է աշխատում, և քանի որ երեխա ունեցող մայրերը շատ էին, գործատուն փոքրիկ խաղահրապարակ ստեղծեց, որտեղ դայակը զբաղվում է երեխաների հետ, իսկ մայրիկներն աշխատում են։

Որ երեխայի ներկայությունն իսկապես բարձրացնում է մոր՝ աշխատելու մոտիվացիան, ապացուցված փաստ է։ Մոտիվացիան բարձրանում է միջինում 11 տոկոսով, բացի այդ՝ նվազում է կադրային հոսունությունը՝ մոտավորապես 10 տոկոսով, 9 տոկոսով կարճ է տևում խնամքի արձակուրդը, իսկ աշխատանքի արդյունավետությունը բարձրանում է մոտ 12 տոկոսով։ Հետազոտությունն արվել է Ավստրիայում։

«Կետ 33» կազմակերպությունը գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ ուսումնասիրել և մեկ տեղում է հավաքել վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական երաշխիքներն ու աջակցման ծրագրերը՝ դրանք զետեղելով համանուն գրքում։

Հայաստանը մի շարք փաստաթղթերով ստանձնել է հղի կամ երեխա խնամող կանանց իրավունքների երաշխավորման ու պաշտպանության պարտավորություն, որոշակի կարգավորումներ կան նաև Սահմանադրությամբ։

Հայաստանում հղի կինն արձակուրդ է գնում հղիության 7-րդ ամսից սկսած՝ 140 օրով, դրանից հետո, մինչև երեխայի 3 տարին լրանալը, կարող է մնալ արձակուրդում՝ պահպանելով աշխատատեղը, բայց վճարվում է միայն 2 տարին։ 2019 թվականին Աշխատանքային օրենսգրքով սահմանվեց արգելք, որով ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը չեն կարող օրինական պատճառ լինել աշխատանքից ազատելու համար։ Արգելվում է նաև հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելուց հետո, մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրից մեկ ամիսը լրանալը, աշխատանքից ազատել հղի կնոջը։ Այստեղ, սակայն, կա հակասություն, երբ, օրինակ, կինը աշխատանքային պայմանագիր է կնքել որոշակի ժամանակահատվածով և դրա ավարտը համընկնում է հղիության հետ։

Համաձայն գործող օրենքի՝ կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան կահավորված սենյակներ՝ երեխային կրծքով կերակրելու համար։ «Կետ 33»-ը հարցում է ուղարկել 12 նախարարություններ, նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի աշխատակազմերին, իսկ ստացված պատասխաններից պարզ է դառնում, որ հատուկ կահավորված սենյակ կրծքով կերակրելու համար չունի ոչ մեկը՝ հիմնականում պատճառաբանությամբ, որ դրա անհրաժեշտությունը կա՛մ չի եղել, կա՛մ այդ հարցով չեն դիմել։

Օրենքը նախատեսում է նաև մինչև երեխայի 1,5 տարին լրանալը կնոջը, ստանդարտ ընդմիջումից բացի, տրամադրել 30 րոպե ընդմիջում՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ, սակայն այս նորմը գրեթե չի կիրառվում, որովհետև 30 րոպեն միայն կբավականացնի կերակրելու համար, իսկ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը հաշվի չի առնվել։ Այս հարցը լուծելու համար սովորաբար մայրը գործատուի հետ անձնական պայմանավորվածություն է ձեռք բերում։ Խնդիր կա նաև մանկապարտեզների պարագայում։

Ծնողների հոգսը թեթևացնելու համար պետությունը նաև ներդրեց «Դայակ՝ պետության հաշվին» ծրագիրը, որը, սակայն, խնդիրն ամբողջությամբ չլուծեց։ Ծրագրով աշխատանքի վերադարձող մորը, մինչև երեխայի 2 տարին լրանալը, փոխհատուցվում է դայակի աշխատավարձի կեսը։ Ծրագիրը գործում է մինչև երեխայի 2 տարին լրանալը, այնինչ մանկապարտեզ երեխաները կարող են ընդունվել 3 տարեկանը լրանալուց հետո միայն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան