Սեֆիլյանին դժվարանում են քաղբանտարկյալ համարել և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները

Լուրեր

14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
Բոլորը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անկեղծորեն ասում է, որ ինքը կզգուշանա երեկ 10,5 տարի դատապարտված Ժիրայր Սեֆիլյանին դիտարկել որպես քաղբանտարկյալ:

«Ես նրան էս պարագայում չեմ կարող դիտարկել որպես Ազգային հերոս, նա ի վերջո դատավարության մասնակից է»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Ինքն ընդհանրապես չի պնդի, որ Հայաստանում այսօր կան քաղաքական պատճառներով դատապարտյալներ։ Մի պարզ պատճառով՝ քաղաքական պատճառները երբեք պաշտոնապես չեն դրվում դատական ակտերի հիմքում․ «Դե հիմա տեսեք, պաշտոնական դատավարությամբ, մեղադրական նյութերով, վերանանք կոնկրետ անձանցից, այսինչ այսինչյանը կատարել է այսինչ հանցագործությունը։ Հիմա նյութերով դա երևում է, ես ո՞նց ասեմ, որ նրան դատապարտել են քաղաքական հայացքների համար»։

Եվ, ընդհանրապես, պատգամավորը նկատել է, որ քաղաքական հայացքներ արտահայտողները, որպես կանոն, հանդես են գալիս Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներով․ «Հիմա, եթե ես անունը դնեմ քաղաքական, և քարով հարձակվեմ մեկի վրա, կամ ինչ-որ սառը զենքով կամ ինչ-որ գործիքով, որը հետագայում կարող է որակվել սառը զենք, հիմա կարող ա իմ հարձակման շարժառիթը քաղաքական է, բայց ես հընթացս թույլ եմ տալիս արարք, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով»։

Հայաստանում քաղբանտարկյալներ չտեսնելու համար Գևորգ Պետրոսյանն ունի իր պատճառները՝ ինքը, իր բառերով, պետական պաշտոնյա է և իր կարծիքը չի կարող նույնացվել Հայաստանում քաղբանտարկյալներ տեսնող իրավապաշտպանների կարծիքի հետ: «Ինձ համար ցավալի է, որ Ազգային հերոսը անազատության մեջ է, բայց ես դա հիմք ընդունեմ և ասեմ, որ այսինչ այսինչյանը դատապարտվել է ապօրինի, դա իրավաբանին ոչ հարիր պնդում է»,- վստահեցնում է ծառուկյանական պատգամավորը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առավել կտրուկ է՝ Հայաստանի անկախության պատմության մեջ քաղբանտարկյալներ չեն եղել։ Եվ այսօր էլ քաղաքական պատճառներով դատապարտվածներ չկան։ Սակայն հայտնի է, որ իրավապաշտպանները հրապարակել են մի ցուցակ, որում տասնյակ դատապարտյալներ համարվում են քաղբանտարկյալ․ «Ես նմանատիպ բազմաթիվ ցուցակների եմ ծանոթ, տեսել եմ նույն միջազգային կառույցների կողմից հրապարակած ցուցակ, որտեղ Նաիրի Հունանյանը համարվել է քաղբանտարկյալ»։

Պարոն Հարությունյանը համաձայն չէ եվրոպական կառույցների այն գնահատականին, որ պատժաչափի խստությունն էլ կարող է ցույց տալ, որ դատապարտյալը հետապնդվում է քաղաքական պատճառներով։ Դիտարկմանը, թե համենայնդեպս Հայաստանի դատական համակարգը մեծ վստահություն չի վայելում, Հարությունյանն արձագանքում է. «Լինում են նման դեպքեր, այո, բայց դա դեռևս բավարար հիմք չէ, որ ասենք, թե տվյալ դեպքում առկա է քաղաքական հետապնդում»։

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեռ պետք է անձամբ ծանոթանա Ժիրայր Սեֆիլյանի դատավճռին։ Սակայն, ըստ նրա, նմանատիպ գործերի համար պատժաչափը խիստ է, և դա կապ ունի նրա քաղաքական գործունեության հետ, Սեֆիլյանին քաղբանտարյալ ասելն էլ միանշանակ չէ. «Էն մասով, որ մասով որ իր գործունեությունը կապված է քաղաքականության հետ, այո՛, որ մասով կապված չէ քաղաքականության հետ, էդ մասով գիտեք, որ տարաձայնություններ ունենք։ Այն հայտարարությունները, որ դատարանում արվում է զինված պայքարի իմաստով, բնականաբար, ես քաղաքական գործունեություն չեմ կարող համարել»։

Սակայն միայն դատավճռին ծանոթանալուց հետո Էդմոն Մարուքյանը միանշանակ կասի, թե ինչքանով էր մարդուն 10,5 տարի դատապարտելը քաղաքական:

Մհեր Արշակյան