Դավիթ Գալստյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Լուրեր

21.07.2026 | 19:00
Ծառուկյանին կործանեցին իրեն «թագավոր» կոչողները, ուժային այն կենտրոնը, որն օգտագործեց նրան․ մեկը չեղավ՝ ձեռքը բռնի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:52
Մենք ունենք կուռ թիմ․ ԱԺ-ում որակապես նոր իրավիճակ կտեսնեք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:47
ԿԸՀ-ն բավարարե՞լ է Կարապետյանի նկատմամբ հետապնդում հարուցելու Դատախազության միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 18:43
Մերցն ու Ալիևը ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել
21.07.2026 | 18:31
ԿԸՀ-ն դատարանի գործառույթ չի իրականացնում, չենք կարող ասել՝ ինչ վարույթ է․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:20
UFC-ի նախագահը ԱԱ-2026-ի եզրափակիչի հեռարձակման կազմակերպիչներին անվանել է սպորտի պատմության մեջ վատագույնը
21.07.2026 | 17:59
Հայտնի է՝ որքան գումար են վաստակել ԱԱ-2026-ի չեմպիոնն ու բոլոր մասնակիցները
21.07.2026 | 17:48
Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասով միջնորդություն ենք ստացել․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:46
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը
21.07.2026 | 17:36
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում
21.07.2026 | 17:25
Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով
21.07.2026 | 17:18
Ովքեր են ԱԺ նոր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:07
Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
21.07.2026 | 17:00
Չշահագործվող հանքավայրից անձրևից հետո դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
21.07.2026 | 16:49
Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ՝ C-400-ի վերաբերյալ․ Թուրքիայի պաշտպանության նախարար
Բոլորը

Օրեր առաջ երկու ամսով կալանավորված Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում պնդեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը՝ քրեական գործում առկա չեն եղել կալանավորման հիմքեր, սակայն դատարանը որոշել է, որ ազատության մեջ գտնվելով մեղադրյալը կարող է փախուստի դիմել կամ խոչընդոտել քրեական գործի քննությանը․

«Այս քրեական գործը հարուցվել է դեռևս ապրիլին, սեպտեմբերին ևս մեկը հարուցվեց, որոնք միացան իրար և դարձան մեկ ընդհանուր գործ։ Վեց ամսից ավելի է՝ նախաքննություն է և այդ ընթացքում պարոն Գալստյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել, ոչ փախուստի փորձ է կատարել, ոչ խոչընդոտման որևէ օրինակ կա, նա ամենայն պատասխանատվությամբ պարբերաբար ներկայացել է հարցաքննության։ Այսինքն՝ դատարանն այդ որոշման համար պետք է հիմք ունենա, որ կանխատեսման սկզբունքով առաջնորդվի»,- նշում է Անդրիկյանը։

Ըստ պաշտպանի՝ Դավիթ Գալստյանը նաև առողջական խնդիրներ ունի։ Թեև այս պահի դրությամբ պաշտպանական կողմը չի բարձրաձայնում, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, այնուամենայնիվ, շեշտում է՝ Գալստյանի տարիներ առաջ լուրջ հետազոտության է ենթարկվել․

«Վերաքննիչ բողոքում այս պահին չենք շեշտել առողջական վիճակը, սակայն հարկ եղած դեպքում՝ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ ևս կներկայացնենք դատարանին, իսկ հետազոտությունից հետո պարզ կլինի՝ հիվանդությունը համատեղելի՞ է խափանման միջոցի հետ, թե՞ ոչ»։

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:

Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։

Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ավելին՝ նշում է, որ երբևէ Պաշտպանության նախարարությանն անորակ զենք չի մատակարարել։ Պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է որակում։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին ԱԱԾ-ի միջնորդությամբ Դավիթ Գալստյանին կալանավորվել էր։ Ըստ ԱԱԾ-ի, նրա ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։ Սակայն չորս ամիս անց, Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի՝ նրան կալանավորելու որոշումն ու ազատ արձակել Գալստյանին։

Ռոզա Վարդանյան