Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպմանը փաստել են, որ «Զանգեզուրի միջանցքի» թեմա չկա․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

««Զանգեզուրի միջանցքի» թեմա չկա և չի կարող լինել»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության  պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցադրմանը, այս մասյն ընդգծեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա անդրադարձավ Իրան կատարած այցի մանրամասներին և նշեց, որ այս այցը շատ լավ առիթ էր՝ քննարկելու երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը, խոսակցություն ծավալելու իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի շուրջ։

«Կարող եմ թվարկել այդ ծրագրերը՝ դա և նոր բարձրավոլտի կառուցման ծրագիրն է, և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման մեր ծրագրի ժամկետի ընդլայնման վերաբերյալ պայմանագրի կնքումը, և Մեղրու ՀԷԿ-ի վերաբերյալ բանակցությունը, տրանսպորտային ուղիների հետ կապված լուրջ ծրագրեր ենք քննարկել, նաև այդ թվում՝ իրանական ընկերությունների ներգրավմամբ ենթակառուցվածքների զարգացման։

Բայց ուզում եմ ասել, որ այս այցը և մեր խոսակցությունը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաև տարածաշրջանային նշանակություն է ունեցել և շատ կոնկրետ համատեքստ։ Ես ուզում եմ կրկին ողջունել ԻԻՀ դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ և ընդհանրապես այն բոլոր դրական ազդակները, որոնք մենք ստանում ենք այս առնչությամբ։

Անշուշտ խոսել ենք նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Այսինքն՝ ըստ էության այդ խոսակցության բացակայության վերաբերյալ։ Մենք փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա»,- ասաց արտգործնախարարը։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ Իրանը տարածաշրջանում գլոբալ դերակատարում ունի։ Քննարկվում է նաև Պարսից ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ թեման։

«Մեծ հետաքրքրություն ունի նաև Հնդկաստանը։ Առաջ ընկնելով ասեմ՝ օրեր անց մենք այստեղ կհյուրընկալենք նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին։ Մեծ տարածաշրջանային տնտեսական և ոչ միայն թեմաների համատեքստ կա։ Եվ այստեղ մեր և Իրանի պատկերացումները մեծապես համընկնում են»,- ասաց ԱԳ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: