Հայաստանի պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցում է տարածաշրջանային ինովացիոն համաժողովին

Լուրեր

14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը Բրատիսլավայում մասնակցում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն եռօրյա համաժողովին: 
 
Հայաստանի պատվիրակության կազմում  են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը,  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հանրային խորհրդատվության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։
 
Համաժողովը կազմակերպել է Համաշխարհային բանկը՝  Սլովակիայի և Ավստրիայի կառավարությունների հետ համատեղ:  Այն  նպատակ ունի նպաստելու ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, փորձի փոխանակման միջոցով զարգացնելու տեխնոլոգիական լուծումների ներդրումը արտադրության ու արդյունաբերության  ոլորտներում։
 
Եռօրյա համաժողովի աշխատանքներին  մասնակցում են  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտի պետական և մասնավոր կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, դոնոր և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
 
«Արդյունաբերություն և զարգացող տնտեսություններ. արտադրության զարգացման միտումները և մարտահրավերները» թեմայով քննարկումների ընթացքում  Ամալյա Եղոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են պետություն- մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը, նորարար ու տեխնոլոգիական լուծումները արտադրության զարգացած ու առաջնային ոլորտներ ուղղորդելուն,  նաև՝ պետության կողմից իրականացվող տեխնոլոգիական կենտրոնների ծրագրերն ու ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունների շնորհիվ աշխատատեղերի ստեղծման աճի դինամիկան։ 
 
Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել «Ինթել» կորպորացիայի բիզնես ղեկավար Իռեն Փեթրիքի հետ։  Քննարկվել են Հայաստանում  ընկերության մասնաճյուղ հիմնելու հնարավորությունները։ Նշվել է, որ մեր երկրում կան նպաստավոր պայմաններ՝ հետազոտական լաբորատորիաներ ստեղծելու և ոլորտում համատեղ ձեռնարկատիրական սկզբունքներով բիզնես հիմնելու համար։
 
Ամալյա Եղոյանը հանդիպել է նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի և Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի հետ։ 
 
Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ ՏՀՏ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ 
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հաջորդական քայլերը մշակել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ։