Ալիևը Ջրականում զորամաս է բացել և լուսանկարվել իսրայելական անօդաչուների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին այցելել է Արցախի գրավյալ Ջրական։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը ռուսական «Կամազ» և «Գանձակի ավտոմոբիլային գործարանի» արտադրական միավորման համատեղ սպասարկման կենտրոնի, «Արաքսի հովիտ տնտեսական գոտի» արդյունաբերական պարկի, ինչպես նաև հիվանդանոցի, դպրոցի և առաջին բնակելի թաղամասի հիմքն է դրել։

Ուշագրավ է, որ Ալիևը Ջրականում մասնակցել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորամասի բացմանը, որտեղ նրան ուղեկցել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը։

Զորամասից հրապարակված լուսանկարներում երևում են տարատեսակ անօդաչու թռչող սարքեր։ Ըստ տեղեկությունների՝ զորամասի սպառազինության շարքում են հարվածային Harop և Quzğun անօդաչու թռչող սարքերը, հակատանկային նռնականետեր, ղեկավարվող հրթիռներ, 120 մմ և 80 մմ տրամաչափի ականանետեր։ Բացի այդ, առկա են զենիթային համակարգեր, տեսահսկողության ու գիշերային տեսահսկողության սարքեր, ջերմային սարքեր, հատուկ նշանակության տեխնիկա, ինչպես նաև զրահապատ փոխադրիչներ, զրահապատ մարտական մեքենաներ։
Ադրբեջանի նախագահը լուսանկարվել է իսրայելական արտադրության Harop kamikaze անօդաչու թռչող սարքի հետ։

Հատկանշական է, որ իսրայելական անօդաչուներն Ալիևը ցուցադրում է Իրանի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և այս ամենը՝ իրանական պաշտոնական հայտարարությունների ֆոնին, որ Թեհրանը չի հանդուրժի Ադրբեջանում «սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու տարածաշրջանում սահմանային փոփոխությունները»։

Էմմա Չոբանյան