Արցախի ՄԻՊ-ը աշխատանքային այց է կատարել քաղաք Մարտունի

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Պաշտպանի գլխավորությամբ այցելել են ԱՀ Մարտունի քաղաք և իրականացրել քաղաքացիների ընդունելություններ: Հանդիպումների ժամանակ քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացման համար Պաշտպանի և աշխատակազմի կողմից տրվել է իրավական խորհրդատվություն, որոշ հարցերի վերաբերյալ աշխատակազմում նախաձեռնվել են քննարկումներ. տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ-ից:

Աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել նաև Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 և Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ և հանդիպել դպրոցների տնօրինության, ուսուցչական անձնակազմերի և աշակերտների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսուցիչների աշխատանքային իրավունքների և երեխաների կրթական իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների՝ մասնավորապես՝ շենքային պայմանների, դպրոցներում սանիտարահիգենիկ իրավիճակի, դասապրոցեսներիի հետ կապված հարցեր։

Ուսումնասիրությունների և առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը արձանագրել է որոշ համակարգային հիմնախնդիրներ ու անհատական բողոքներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը իր իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:

Այցի ընթացքում արձանագրված խնդիրների, իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի և շրջանում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերյալ Պաշտպանը քննարկում է ունեցել նաև ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ։

Գեղամ Ստեփանյանը մշտադիտարկման այց է կատարել նաև ԱՀ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժին, ծանոթացել ձերբակալված անձանց պահման պայմաններին։ Արձանագրվել են պահման պայմանների հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ձերբակալված անձանց՝ ԱՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքների պաշտպանությանը։

Արձանագրված խնդիրներն ու առկա պայմանների բարելավման ուղղությամբ Պաշտպանի առաջարկները ուղարկվելու են ԱՀ ներքին գործերի նախարարություն։

Նման ձևաչափով այցեր են նախատեսվում նաև Արցախի Հանրապետության այլ համայնքներ: