ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Մեր մտավորականությունը ջլատված է և թևաթափ. մշակութային օջախները պետք է նրանց համար հավաքատեղի դառնան. Կարո Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
07.08.2026 | 14:15
Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 14:07
Wildberries-ն ապահովագրության պայմաններում ներառել է ԱԹՍ-ների հարձակման վտանգը և վաճառողների համար 40%-ով բարձրացրել սակագները
07.08.2026 | 13:58
Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քննարկել Ուկրաինայի վրա ռուսական հրթիռները որսալու հնարավորությունը
07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
Բոլորը

«Հայ ժողովուրդը հետպատերազմյան շրջանում ծանր փորձության մեջ է հայտնվել, ու չգիտենք՝ երբևէ կհաղթահարենք այն, թե` ոչ: Նմանատիպ փորձության մեջ էինք հարյուր տարի առաջ։ Ցավոք, այսօր էլ մենք մեր սխալները չենք համակարգել, անաչառ կերպով չենք յուրացրել, հետևություններ չենք արել, այդ պատճառով էլ ամեն ինչ նույնությամբ կրկնվում է մեզ հետ»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ համեմատականներ տանելով, օրինակ, Կարսի և Շուշիի անկման պատմությունների միջև:

Նրա խոսքով՝ եթե այսօր դժվար է վերծանել պատմական անցքերը, ապա վաղը մեր ապագա սերունդների համար տեղեկատվական հսկա հոսքի մեջ է՛լ ավելի դժվար է լինելու ճշգրիտ փաստեր հավաքագրելն ու համապատասխան եզրակացություններ անելը։

«Սուտն ու քաոսն իշխում են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում, ապագա սերունդները խճճվելու են տեղեկատվական հոսքի մեջ և դուրս չեն գալու այդ ճահճից»,- ասում է նա:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև Հայաստանում թանգարանային անցուդարձին: Հարցին՝ քաղաքական գործիչներն այցելո՞ւմ են, արդյոք, թանգարաններ, թե՞ եզրափակվում են միայն «Թանգարային գիշերներին» մասնակցելով, Կարո Վարդանյանը պատասխանում է. «Քաղաքական գործիչները շատ հաճախ չեն գալիս, բայց լինում են այստեղ: Ոմանք գալիս են արխիվներն ուսումնասիրելու: Իրեն հարգող քաղաքական գործիչն ուզում է քիչ թե շատ ինֆորմացվել պատմությունից, ծանոթանալ վկայություններին»:

Ըստ նրա՝ այսօր հայաստանյան մի շարք թանգարանների հաջողվում է զբոսաշրջիկների համար լինել գրավիչ, ներկայանալ ողջ ներուժով, կուտակել արտաբյուջե և հոգալ այն ծախսերը, որոնք պետությունն ի զորու չէ հոգալու:

Կարո Վարդանյանի կարծիքով՝ մշակութային կենտրոնները պետք է մեծ դերակատարում ունենան մտավորականների և հանրության կապն ապահովելու հարցում. «Ցավոք, այս ասպարեզում դեռ շատ անելիքներ ունենք: Այսօր մեր մտավորականությունը հիասթափված, ջլատված և թևաթափ վիճակում է։ Մշակութային օջախները պետք է նրանց համար հավաքատեղի դառնան»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան