Քարաթափում Արցախի Մարտունի-Ննգի ավտոճանապարհին
Երեկ երեկոյան՝ ժամը 21:45-ին հաղորդում է ստացվել, որ Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի. տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից:
Նախքան ճանապարհաշինական ընկերության ժամանումը, ճանապարհային ոստիկանության ծառայողները քաղաքացիների օգնությամբ բացել են ճանապարհը և կարգավորել միջշրջանային ճանապարհահատվածի անվտանգ երթևեկը: