Պետական պարտքը փետրվարին մի փոքր նվազել է, իսկ մարտին կրկին կավելանա

Լուրեր

10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Բոլորը

Այս տարվա փետրվարին վերջին տասը տարվա կտրվածքով առաջին անգամ պետական պարտքը նվազել է։ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն՝ այս տարվա մարտի 1 դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 851 միլիոն 200 հազար դոլար։ Սա այն դեպքում, երբ հունվարի 31-ին այդ ցուցանիշը եղել է 6 միլիարդ 898 միլիոն 100 հազար դոլար։ Այսինքն՝ փետրվար ամսվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը նվազել է 46 միլիոն 900 հազար դոլարի չափով։

Մասնավորապես, Հայաստանի արտաքին պետական պարքը, կամ այլ կերպ ասած՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունները փետրվարի ընթացքում նվազել են 15,7 միլիոն դոլարով և կազմել 5 միլիորդ 559 միլիոն 800 հազար դոլար։ Իսկ Հայաստանի ներքին պետական պարտքը նվազել է 31 միլիոն 200 հազար դոլարով և կազմել 1 միլիարդ 291 միլիոն 400 հազար դոլար։

Այն, որ Հայաստանի պետական պարտքը նվազել է, լավ է, բայց հիմնավոր մտավախություն կա, որ դա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում։ Բանն այն է, որ ընթացիկ ամսում պետական պարտատոմսեր տեղաբաշխելու հաշվին Հայաստանի ներքին պետական պարտքը ծրագրված է ավելացնել 8 միլիարդ 400 միլիոն դրամով կամ նույնն է, թե՝ 17 միլիոն 500 հազար դոլարով։ Այլ կերպ ասած՝ պետական պարտքի նվազումը ոչ թե լավ վիճակով է պայմանավորված եղել, այլ նախկինում վերցված վարկերի և պետական պարտատոմսերի ժամկետի լրանալով։ Հակառակ դեպքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը վերը նշված ծավալներով պետական նոր պարտատոմսեր չէր տեղաբաշխի։

Վահագն Հովակիմյան