Պետական պարտքն օրական ավելանում է 1,7 մլն դոլարով․ ինչի վրա է այն ծախսվում և ինչպես․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Բոլորը

Պատկերացրեք, որ անձամբ 3000 դոլար եք պարտք միջազգային կառույցներին, Ռուսաստանին, Գերմանիային, Ճապոնիային։ Նույնքան էլ պարտք են ձեր ընտանիքի անդամները, բարեկամները, Հայաստանի բոլոր 2 միլիոն 964 հազար բնակիչները։

Օգոստոսի վերջի դրությամբ, ֆինանսների նախարարության տվյալներով, Հայաստանի կառավարության պարտքը կազմում է 8 միլիարդ 485 միլիոն դոլար, Կենտրոնական բանկինը՝ 468 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի պետական պարտքը 8 միլիարդ 953 միլիոն դոլար է, կլորացված՝ շուրջ 9 միլիարդ դոլար։

Սերժ Սարգսյանի կառավարման վերջին ամսվա ավարտին՝ 2018 թվականի ապրիլին, Հայաստանի պետական պարտքը հասել էր արդեն 6 մլրդ 867 միլիոն դոլարի։ 10 տարում այն աճել էր գրեթե 5 մլրդ դոլարով։ Իշխանությունը, սակայն, սա արդարացնում էր պարտք-ՀՆԱ ցածր հարաբերակցությամբ։

Օրվա ընդդիմությունը, անշուշտ, սրա հետ համաձայն չէր, քննադատում էր իշխանություններին՝ սերունդների վրա պարտք կուտակելու համար։

«Լավ, էսքան պարտքը, որ կուտակել են ժողովրդի վզին ․․․ Հլը պետք է էդ պարտքի գոյացման օրինականությունը մի հատ ստուգվի, աուդիտի պետք է ենթարկվի էդ պարտքը։ Եվ այո՛, միջազգային այդ կազմակերպությունները պիտի գան, Հայաստանի օրինական իշխանության հետ նստեն բանակցային սեղանի շուրջ։ Դուք պիտի գաք, և ստուգեք՝ դուք չգիտեի՞ք, որ էդ պարտքի կեսը թալանվելու է»,- 2016-ին խորհրդարանում ասում էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հետո դերերը փոխվեցին։ 2018-ի մայիսին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչը 2019-ին խոստացավ, որ այլևս չեն վերցնելու առանց ծրագրի վարկեր։

Պատճառն այն է, որ պարտքն ինքնին լավ կամ վատ բան չէ։ Լավ կամ վատ այն դառնում է օգտագործման ձևին համապատասխան։ Եթե այն ներդրվում է կապիտալ ծախսերի մեջ, օրինակ՝ ճանապարհ է նորոգվում, որը հեշտացնում է առևտուրը, կամ բացվում են նոր աշխատատեղեր, ապա կարելի է ասել, որ փողը դրվեց գործի մեջ, հետ եկավ, մայր գումարն ու տոկոսները վճարվեցին, տակը մնաց որոշակի արդյունք։ Նման ձևով պարտքի ներգրավումը սովորաբար արդարացվում է։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հենց սրա վրա ուշադրությունը հրավիրելով՝ նշում է, որ Հայաստանի կառավարությունը, օրինակ, այս տարվա առաջին կիսամյակի կապիտալ ծախսերի 35,7 տոկոսը չի կատարել։

«Ակնհայտ է, որ պարտքի սպասարկման գրաֆիկը և կառավարման մոդելն ամբողջությամբ ձախողել է այս կառավարության ֆինանսական բլոկը։ Նրանք շարունակում են պարտք վերցնել՝ չստեղծելով այդ պարտքը սպասարկող ռեսուրսներ, տնտեսություն, մարդկային ռեսուրսներ և այլն»,- նշում է Պարսյանը։

ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խոսքով՝ եթե պարտքը չավելացվեր, ապա պատերազմի և կորոնավիրուսի հետևանքները շատ ավելի ծանր կլիներ։ Նրա խոսքով՝ իրենց նպատակն էր չկրճատել պետական բյուջեն ու պահել տնտեսական ակտիվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան