Ամեն ինչ անում ենք, որ իրանցի վարորդների համար ՀՀ-ով բեռնափոխադրումները լինեն հարմարավետ. Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց գործառույթների շրջանակներում ամեն ինչ անում են, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվեն հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով նույնպես սպասարկումն իրականացվի հարմարավետ։

«Հարցի վերջնական լուծումն ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ Կառավարությունն աշխատում է։ Արդեն ասացի, թե մենք մեր գործառույթների շրջանակներում ինչ ենք իրականացնում»,- նշեց Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու  տեղադրած ոստիկանական անցակետին։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը վիճելի է, Ռուստամ Բադասյանը մեկնաբանություն չարեց՝ նշելով, որ դա զգայուն է և վերաբերում է ԱԱԾ ոլորտին. «Կարծում եմ՝ ուղղակի պետք է սպասել ու հետևել կառավարության դիքորոշումներին՝ նշված հարցերի հետ կապված»:

Հարցին՝ Որոտանի այդ հատվածում հայկական կողմը մաքսակետ դնելո՞ւ է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ իրենք իրենց գործառույթներն իրականացնում են բավարար ենթակառուցվածքների միջոցով: «Մենք կարիք չունենք որևէ տեղ մաքսակետ տեղադրելու, քան այս պահին տեղադրված է»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: