300 տեսանյութ ունենք գերիների ու անհետ կորածների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

ՄԻՊ դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքները, այլ նաև կդառնա նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: Այս մասին այսօր հրավիրված քննարկմանը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Ադրբջանի բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել ատելության և թշնամանքի քարոզը, այլ նաև խորացրել են հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը ՀՀ բնակչության ու ողջ հայ ժողովրդի նկատմամբ. «Խոսքն իրական ցեղասպանության քաղաքականության մասին է»:

«ՄԻՊ-ը պատերազմի սկզբից ի վեր մշտադիտարկման է ենթարկել ադրբեջանական սոցիալական մեդիայի և մամուլի հրապարակումները, և արդյունքում  հրապարակել է զեկույցներ, որոնք խոսում են այն մասին, որ խոշտանգումները և դաժանությունները, որ տեսանք պատերազմի ընթացքում և դրանից հետո, վառ արդյունքն են ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, որն իրականացվում է պետական հովանավորչությամբ:

ՄԻՊ-ը անդրադարձել է 300 տեսանյութերի, որոնք վերաբերում են գերիների և անհետ կորածների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումներին. դրանք օբյեկտիվ ապացույցներ են, որոնք թարգմանվել և ուղարկվել են միջազգային գործընկերներին, պետական մարմիններին»,- նշեց Մանուկյանը:

ՄԻՊ օգնականը նաև ընդգծեց, որ այս դաժանությունների կրկնվելու վտանգը վերացած չէ, և տեղի ունեցածի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Մանրամասները՝ տեսանյութում: