ԵԽԽՎ-ի զեկույցում կոչ է արվում Բաքվին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Լուրեր

08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
Բոլորը

Հայաստանն ու Ադրբեջանը պնդում են, որ 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթները՝ գերիների փոխանակման մասով, կատարել են։ Սակայն ՄԻԵԴ-ը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ծանուցել է 2021թ․ մարտի 16-ին 188 հայերի գործի մասին, որոնք, ենթադրաբար, գերեվարված են Ադրբեջանի կողմից։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Պոլ Գավանի՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցում, որը ներկայացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հաստատմանը, գրում է EADaily-ն։

«2021 թվականի օգոստոսի սկզբի տվյալներով՝ Ադրբեջանը, ըստ Հայաստանի տեղեկությունների, 103 գերու է վերադարձրել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, իսկ Հայաստանը, Ադրբեջանի տվյալներով, 21 գերու։ Երկու կողմներն էլ պնդում են, որ նրանք ազատել կամ վերադարձրել են բոլոր ռազմագերիներին։ Սակայն Հայաստանը վիճարկում է Ադրբեջանի հայտարարությունը»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ հայ գերիները Բաքվում իշխանությունների կողմից բաժանվել են 2 դասակարգի՝ անձինք, որոնք ձերբակալվել են եռակողմ հայտարությունից հետո և նրանք, որոնք գերեվարվել են պատերազմի ընթացքում։ 2021թ․ օգոստոսի սկզբի տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ է գտնվում Հադրութում գերեվարված 62 հայ զինծառայողներից 45-ը։ Պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված անձանց, որոնց տեսել են գերության մեջ կամ տեսանյութերում, գտնվելու վայրն անհայտ է: Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ նրանց մասին տեղեկություններ չունեն:

62-ից 5-ը Հայաստան է վերադարձվել հումանիտար սկզբունքներից ելնելով, երեքն էլ ազատ է արձակվել 2021թ․ մայիսին։ Եվս 30 մարդ ազատվել է հունիսին ու հուլիսին։

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են պնդել, որ ձերբակալվածները գերիներ չեն, այլ դիտարկվում են որպես ահաբեկիչներ, այդ պատճառով չեն ընկնում եռակողմ հայտարարության դրույթի տակ։ Հայաստանի իշխանությունները հերքում են այդ անձանց կապն ահաբեկչական գործունեության հետ և հայտարարում են, որ նրանք օրինական զինծառայություն են անցել։ Նրանք ասում են, որ Հադրութը շրջափակվել է, և դա Ադրբեջանի ռազմական օպերացիան է եղել այդ շրջանում վերահսկողություն սահմանելու համար։

Զեկուցողը Ադրբեջան այցից առաջ և 2021 թվականի հուլիսի այցի ընթացքում բազմիցս խնդրել է հնարավորություն ընձեռել՝ անձամբ հանդիպելու գերիների հետ՝ ոչ միայն համապատասխան անձանց վիճակը ստուգելու, այլև երկու կողմերի միջև վստահություն հաստատելու համար։ Զեկուցողը ցավում է, որ այդ խնդրանքը չի բավարարվել՝ չնայած պարզաբանմանը, որ այդպիսի այցն իրականացվում է հատուկ մասնագիտացված մարմնի շրջանակում»,- ասվում է զեկույցում։

Փաստաթղթում ԵԽԽՎ-ն կոչ է Ադրբեջանին իշխանություններին՝ արագացնել հետաքննությունն ու համապատասխան տեղեկություն փոխանցել ՄիԵԴ-ին ու Հայաստանի ներկայացուցիչներին։ Դրա հետ մեկտեղ, նաև մտահոգություն է հնչեցվում 48 հայերի պահման պայմանների մասին, որոնք գերության մեջ են, որոնց մեծ մասն անցնում կամ անցել են արագացված դատական գործընթացներով։

Վեհաժողովին առաջարկվում է կոչ անել Սդրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել գերության մեջ մնացած բոլոր հայերին և առանց հետագա ձգձգումների վերադարձնել նրանց Հայաստան։

Էմմա Չոբանյան