Երկու անձ կալանավորվել է կողոպուտ կատարելու մեղադրանքով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

2021թ. սեպտեմբերի 18-ին` ժամը՝ 18:50-ին, Արարատի մարզի Մրգավան համայնքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:25-ի սահմաններում, փախցրել են իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուքնում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել վերջիններիս կողմից մեկ այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2021թ. օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում նույն անձինք փախցրել են ևս մեկ ավտոմեքենա:

Դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել են քրեական գործեր:

Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը  մեկ վարույթում միացնելու և նախաքննություն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում համատեղ կատարելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ մյուսին՝  176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: