«Օպելի» ուղղությամբ կրակած վարորդը ներկայացել է նախաքննական մարմնին
Հասարակություն
25.09.2021 | 15:07Հուլիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը ատրճանակից կրակոց էր արձակել «Օպել» ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել այն. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Սեպտեմբերի 24-ին քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել «Լեքսուսի» 49-ամյա վարորդը: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:
Տղամարդը կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն: