«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ Առողջապահության նախարարի` պատվաստման վերաբերյալ հրամանը վիճարկելու համար

Լուրեր

12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
Բոլորը

«Հայաստան» դաշինիքը դիմել է ՍԴ՝ վիճարկելով Առողջապահության նախարարի` պատվաստման վերաբերյալ հրամանը։ Վերոնշյալի առթիվ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

««Հայաստան» խմբակցությունը հաշվի առնելով հանրային արձագանքը, ինչպես նաև հերթական անգամ օբյեկտիվ քննադատությունն անտեսելու իշխանական վարքագիծը, այսօր մուտքագրել է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնել։

Ակնհայտ է, որ այս իշխանությունները հերթական անգամ ֆինանսական բեռը թողնում են հանրության վրա, այն պարագայում, որ միջազգային փորձում տարածված էր այն մոտեցումը, որ հետազոտման ծախսերը հոգում է հենց կառավարությունը:

Դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն կասեցնել հրամանի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Սահմանադրական դատարանում որպես դիմողի ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը»: